Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը՝ թաթարացումից մինչեւ ադրբեջանացում․ Մաս I

NEWS.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձեւավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին եւ կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը (թաթարացումից մինչեւ ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի առաջին մասը։

Ադրբեջանը մի երկիր է, որին մենք պետք է շատ լավ, խորը իմանանք, ընդ որում պատմությունը, քաղաքականությունը, էթնո-ազգային առանձնահատկությունները անհրաժեշտ է ուսումնասիրել օբյեկտիվորեն, համակողմանիորեն՝ նվազագույնի հասցնելով շահարկումներն ու հույզերը: Միայն այս կերպ մենք կկարողանանք արդյունավետորեն հակազդել այնտեղից եկող սպառնալիքներին, որոնք իրենց էությամբ ոչ միայն եւ ոչ այնքան ռազմական են: Իմանալով անցյալը եւ հասկանալով ներկան՝ մենք կկարողանանք անցյալն իրատեսորեն եւ ճշգրիտ կանխատեսել:

Ադրբեջանում պետականաշինության առանցքային գործոնը, որը մեծապես որոշում է այս պետության աշխարհաքաղաքականությունը, արտաքին եւ ներքին քաղաքականությունը, նրա գաղափարախոսությունը, ադրբեջանցի ժողովուրդն է, նրա էթնո-ազգային առանձնահատկությունները, որտեղ կարեւորագույն բաղադրիչներից մեկը այս ազգի ձեւավորման գործընթացն է:

Ադրբեջանցի ժողովրդի ձեւավորումը աշխարհաքաղաքական ամենահետաքրքիր նախագծերից մեկն է, որը սկսվել է 19-րդ դարում եւ, ըստ էության, շարունակվում է մինչ օրս: Այս ժողովրդի ձեւավորումը տեղի ունեցավ «վերեւից» եւ արդյունք էր ռազմավարական եւ մարտավարական աշխարհաքաղաքական հաշվարկների, որոնք կապված էին ռազմավարական նշանակություն ունեցող անդրկովկասյան տարածաշրջանի համար մեծ տերությունների պայքարի հետ: Այս ժողովրդի ձեւավորումը սկսվել է Ռուսական կայսրությունում` Ռուսաստանին Անդրկովկասի միավորումից հետո, շարունակվել է ԽՍՀՄ տարիներին եւ դեռեւս չի ավարտվել:

Նոր ադրբեջանցի ժողովրդի ձեւավորման գործընթացը անցել է «թաթարացում-թրքացում-ադրբեջանականացում» շղթայով: Ավելի երկարատեւ եւ ավելի քիչ կեղծվել է առաջին փուը՝ թաթարացումը: Ավելի կարճ, բայց ավելի կեղծված վերջին փուլն է՝ ադրբեջանականացումը:

Պետք է նշել, որ այս գործընթացի հիմնական փուլերը միմյանց տրամաբանական շարունակությունը չեն եղել եւ նույնիսկ չեն կանխորոշում միմյանց: Դրանցից յուրաքանչյուրը առանձին գործընթաց էր, որը շարունակություն չէր նախատեսում: Մի փուլը մյուսով փոխարինելը եւ ազգային ինքնության «վերաձեւավորման» նպատակի համար այս կամ այն ռազմավարության ընտրությունը արդյունք էին գլոբալ բնույթի արմատական աշխարհաքաղաքական տեղաշարժերի եւ դրանց հանդեպ ռուսական, իսկ այնուհետեւ խորհրդային իշխանությունների արձագանքների: