Անձամբ կզանգեի վարչապետին եւ կխնդրեի նրա միջամտությունը. Արմեն Ամիրյանը՝ Ապամոնտաժված գրատնակների մասին
Հայտարարում եմ, որ գրատնակների սեփականատեր ընկերության հետ որևէ կապ չունեմ, նույնիսկ մի կարգին չեմ էլ ճանաչում այդ ընկերության սեփականատերերին։
Ես գեներացրել եմ Նուռի գրատնակների գաղափարը ՝ ներդրող գտնելու համար, այնուհետև ապահովել եմ ներդրող – քաղաքապետարան կապը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։
Պետությունը որևէ ներդրում չի արել։
Ներդրումն ամբողջությամբ կատարել է մասնավոր ընկերությունը։ Եթե չեմ սխալվում ՝մոտ 60 մլն դրամ։
Դրանք պարզապես կրպակներ չէին, դրանք յուրօրինակ հուշարձաններ էին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ապամոնտաժված(քանդված) գրատնակների մասին։
Հայտարարում եմ, որ գրատնակների սեփականատեր ընկերության հետ որևէ կապ չունեմ, նույնիսկ մի կարգին չեմ էլ ճանաչում այդ ընկերության սեփականատերերին։
Ես գեներացրել եմ Նուռի գրատնակների գաղափարը ՝ ներդրող գտնելու համար, այնուհետև ապահովել եմ ներդրող – քաղաքապետարան կապը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։
Պետությունը որևէ ներդրում չի արել։
Ներդրումն ամբողջությամբ կատարել է մասնավոր ընկերությունը։ Եթե չեմ սխալվում ՝մոտ 60 մլն դրամ։
Դրանք պարզապես կրպակներ չէին, դրանք յուրօրինակ հուշարձաններ էին։
Ինչ վերաբերում է նպատակին չծառայելուն, ապա դրա համար անհրաժեշտ էր նրանց բերել նախնական պայմանավորվածության դաշտ, և խրախուսել գրքի վաճառքով զբաղվող ընկերությանը։ Օրինակ ինքնարժեքով, կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր պետական աջակցությամբ հրատարակվող գրականության մասը տրամադրել այդ ընկերությանը՝ գրատնակներում վաճառելու համար։ Կամ աջակցել հայկական ՏՏ ընկերություններին՝ էլեկտրոնային գրքեր-պլանշետներ արտադրելուն և դրանց մի մասը տրամադրել գրատնակներում վաճառելու համար (տասնյակ նման օրինակներ կարող եմ թվարկել)։
Ինչ վերաբերում է ձևակերպումների օրինականությանը, ապա եթե ինչ- որ տեղ , ինչ -որ մեկը թերացել է, քանդելուց առաջ գոնե կարելի էր փորձել շտկել բացթողումը։
Նորմալ չէ, երբ մի դեպքում ծանրաբեռնված կենտրոնի փակուղի փողոցում , առանց ավտոկայանատեղի նախատեսելու, բազմաբնակարան շենքի թույլտվություն եք տալիս, մյուս կողմից խոսում եք օրինականության մասին։
Ցավում եմ, որ ուշ տեղեկացա գրատնակները քանդելու որոշման մասին, եթե նախապես տեղեկացված լինեի, ապա անձամբ կզանգեի վարչապետին և կխնդրեի նրա միջամտությունը։ Ափսոս ուշ է ...