Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ ոչ օգտակար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք լարվածություն են ստեղծում տեղում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Միացյալ Նահանգները խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. Այս դիրքորոշումը հստակ հնչեցվեց պետքարտուղար Պոմպեոյի կողմից չորեքշաբթի օրը։ Այս մասին NEWS.am-ի հայնտեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամ, գնահատում փաստը, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե պատրաստ է հարված հասցնել հայկական ատոմակայանին:
«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը եւ օգտագործել իրենց միջեւ ուղղակի հաղորդակցության առկա ուղիները՝ խուսափելու հետագա էսկալացիայից եւ խստիվ պահպանելու հրադադարը։
Կողմերին նաեւ հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ամրապնդելու հրադադարը եւ հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցությունների։
Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ ոչ օգտակար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք լարվածություն են ստեղծում տեղում»,-ասված է դեսպանության պատասխանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար