Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա. գույքագրվել է վնասը. ՀՀ ՊՆ
Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում, իրականացնել վերականգնման աշխատանքներ։
-Երեկ օրվա վերջում ավարտվել են ենթակառուցվածքների նորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները, ինչն էլ հնարավորություն է տվել մարդկանց այսօր վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին եւ իրականացնեն գյուղատնտեսական աշխատանքներ։
Զուգահեռաբար իրականացվել է նաեւ գույքագրում, գործընթացը գրեթե ավարտվել է։ Ամբողջական գնահատումը կլինի 1 շաբաթվա ընթացքում։
-Արդեն այսօրվա դրությամբ առանձնացրվել են 12 տուն. 6-ը Այգեպար գյուղում եւ 6 տուն՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ կարող են սկսվել վերականգնողական աշխատանքները:
-Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են տներ, որոնք հրետանակոծվել են ոչ թե այս օրերին, այլ նախորդ հրետանակոծությունների ժամանակ: Այդ տները նույնպես կվերանորոգվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են տեղի շինարարական ընկերությունների եւ շինարարների կողմից, ինչպես նաեւ մեր այն հայրենակիցների կողմից, որոնք համավարակով պայմանավորված չեն կարողացել մեկնել արտերկիր: Սա չի նշանակում, որ անվտանգության նորմերն այս օրերին խախտվել են:
-Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նաեւ քաղպաշտպանության համակարգերում, այդ թվում նաեւ համալրումներ են նախատեսվում ապաստարաններում, արդեն իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, գյուղերին տրամադրվել են շտապօգնության ամենագնաց մեքենաներ:
Շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող ճանապարհին, եւ՛ Ճամբարակից, եւ՛ Իջեւանից, եւ՛ Վազաշենից: Անցակետերի նպատակն է ընդհանուր հսկողությունը ելքի, մուտքի նկատմամբ, որպեսզի հնարավոր սրացումների դեպքում օգնությունն ավելի հասցեական լինի։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...