Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Նախնական արձանագրումներ՝ կարևոր ապագայից առաջ

1. Նախագահ Վլ. Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Արձանագրում ենք, որ ռազմական գործողությունների սկսվելուց մինչ այս պահը Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել։ Սա չունի բացատրություն, և սա ամենևին ձևական կողմ չէ։ Միջազգային հանրությանը, պետական համակարգին և հասարակությանը իրավիճակի լրջության ուղերձները տրվում են այդ քայլերով։ Զարմանալի չէ, որ հայ հասարակության զգալի մասը չի ընկալում իրավիճակի ողջ լրջությունը։ Անվտանգության խորհրդի նիստում պիտի լիներ ռիսկերի գնահատում, հնարավոր սցենարների հաշվարկ և պետության համարժեք արձագանքի պլանավորում։ Գործող սահմանադրությամբ, որի շատ կետերի նպատակահարմարությունը վիճարկվում էր դեռևս քննարկման փուլում, պաշտպանության համակարգի և կառավարության փոխհարաբերությունները կարգավորվում են բավականին ոչ միանշանակորեն։ Հաշվի առնելով սա, ինչպես նաև այն, որ, ըստ սահմանադրության, պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է հենց Անվտանգության խորհուրդը, ենթադրվում էր, որ այսօրվա սուր իրավիճակում հենց խորհուրդը պետք է գար առաջին պլան՝ քննարկելով հնարավոր զարգացումները և գործողությունները։

2. Մեր պետության սահմաններին ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ՝ Ազգային Ժողովը դրսևորում էր իրավիճակին ոչ համարժեք վարքագիծ։ Երկրի օրենսդիր մարմնի օրակարգը որևէ ընդհանրություն չուներ պետության օրակարգի հետ։ Միջազգային հանրությանն ուղղված՝ բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարությունների, հայ հասարակությանը ուղղված՝ միասնականության դրսևորման ակցիաների, միջազգային կառույցների հետ ինտենսիվ աշխատանքի փոխարեն՝ իրականությունից կտրված գործունեություն։ Պետք է ցավով արձանագրել, որ նույնիսկ այս հարցում քաղաքական իշխանությունը չի կարողանում իրեն ստիպել՝ հաղթահարել ներքին պառակտվածությունը, հրաժարվել ներքին բարիկադների սևեռուն մոտիվացիայից։ Սոցցանցերում տարբեր պատգամավորների ակտիվությունը խորհրդարանի պաշտոնական գործունեության դրսևորումը չէ, սա առանձին անհատների գործունեություն է, և ամենևին ոչ՝ ամենակարևորը։

3. Ռազմական գործողությունների պահին ՀՀ կառավարության նիստում քննարկվում են հարցեր, որոնք խիստ վիճելի են, ունեն հանրային լայն քննարկման անհրաժեշտություն։ Առավել ևս՝ որևէ պարագայում չի կարելի դրանք քննարկել և դրանց շուրջ որոշումներ կայացնել, մեծ հաշվով, գաղտագողի, ռազմական գործողությունների պայմաններում, երբ հանրության միտքը զբաղված է բոլորովին այլ հարցերով։

Թշնամու ագրեսիային և պատերազմին հնարավոր չէ դիմակայել բացառապես բանակի միջոցներով և հանրության ինքնաբուխ, առողջ ազգասիրական դրսևորումների միջոցով։ Հաջողության համար կարևորագույն գործոնն է՝ պետական համակարգի ադեկվատ պահվածքը։ Այս օրերին մեր աչքի առաջ կատարվող՝ պետական համակարգի սթրեսս-տեստը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»