«Ռեալը» նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումն առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց Մադրիդի «Ռեալը»՝ Մադրիդում 2:1 հաշվով հաղթելով «Վիլյառեալին»: Չեմպիոնական երկու գոլն էլ խփեց Քարիմ Բենզեման:
«Բարսելոնան» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտվեց «Օսասունային» եւ մնաց երկրորդ տեղում:
Երրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է, որը երկու միավոր ավելին ունի «Սեւիլիայից»:
«Էսպանյոլն» ու «Մալյորկան» անկախ վերջին տուրի խաղի արդյունքից դուրս մնացին ուժեղագույնների խմբից:
«Լեգանեսն» ու «Սելտան» վերջին տուրից առաջ ունեն 35 եւ 36 միավոր եւ կփորձեն մնալ ուժեղագույնների խմբում: Վերջին տուրում «Լեգանեսը» խաղալու է չեմպիոն «Ռեալի» հետ, իսկ «Սելտան» մրցակցի դաշտում մրցելու է վերջին տեղն ապահովագրած «Էսպանյոլի» հետ:
Վերջին տուրի խաղերը կկայանան հուլիսի 19-ին:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար