San Francisco Chronicle-ը հոդված է հրապարակել հայ կոշկակարի մասին (Լուսանկար)
San Francisco Chronicle թերթը հրապարակել է հոդված հայ կոշկակարի մասին, որը ԱՄՆ-ում է աշխատում 1976-ից։
Կոշիկի լայն ընտրանիով շրջապատված՝ 62-ամյա ամերիկահայ Ջորջ Շիրիկյանն արագ ու մանրակրկիտ աշխատում է ։ Նրա խոսքով երջանկության համար մարդուն միայն լավ անկողին ու մի զույգ լավ կոշիկ է պետք, քանի որ դրանց հետ «կյանքը շատ ավելի հեշտ է»։
Շիրիկյանը ավարտել է դպրոցը 14 տարեկանում ու որոշել է կոշկակարություն սովորել իր հորեղբոր ղեկավարությամբ, որը Երեւանում կոշիկի արտադրամաս ուներ։ ԱՄն արտագաղթելուց հետո Շիրիկյանը բացել է իր աաջին արտադրամասը Օքլանդում 1976-ին։ Ջորջը հիշում է, թե ինչպես էր իր առաջին հաճախորդը խնդրել ամրացնել կրունկը, բայց իր վատ անգլերենի պատճառով կոշկակարը սխալ էր հասկացել խնդրանքը ու ամբողջ ներբանն էր վերանորոգել։ Հաճախորդը չէր կարողանում հասկանալ, թե ինչու են ավելի շատ բան վերանորոգել, քան ինքն էր խնդրել, ու Ջորջը նրանից միայն կրունկի վճարն էր վերցրել։ «Նա գոհ մնաց, ես նույնպես։ Բայց ես արագ սովորեցի»,- պատմում է նա։
Շիրիկյանը երեք երեխա ունի, բայց նրանցից ոչ մեկը չի ցանկացել շարունակել նրա գործը։ Սակայն, դա նրան շատ չի մտահոգում։ «Ես հպատանում եմ իմ երեխաներով»,- ամփոփում է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է