Ձերբակալվել է Վստրեչի Ապերը
Այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Ինչ որ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է:
Մենք փորձեցինք որոշ մանրամասներ պարզել Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից, սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ։ Ավելին՝ ասաց, որ ոչ հերքում է, ոչ հաստատում ձերբակալման փաստը։
Նշենք, որ Վստրեչի ապերի գործը գտնվում է Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչության վարույթում։ Քննչական կոմիտեից, Hraparak.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատեցին ձերբակալման լուրը։
Կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը մեզ փոխանցեց, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում:
Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...