Եկել է Ղարաբաղի հարցով գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակը. Բյուլբյուլօղլու
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «ՏԱՍՍ» գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտությանը:
Պատասխանելով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ ուղիներ է տեսնում դեսպանը, Փոլադ Բյուլբյուլօղլին պատասխանեց, որ եկել է գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակը.
«Ինչպես մշտապես ընդգծում է ադրբեջանական կողմը, եկել է հակամարտությունը լուծելու գործնական քայլեր ձեռնարկելու ժամանակը: Առկա ստատուս քվոն ... անընդունելի է: Դա էին նշում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարները 2009−2013 թթ. Հիմա պետք է պայմաններ ապահովել առարկայական բանակցություններ տանելու համար՝ իրական արդյունքների հասնելու նպատակով, ինչի համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Ընդգծեմ է ևս մեկ անգամ, որ բանակցությունները պետք է առարկայական բնույթ կրեն: Դա հենց այն դեպքն է, երբ կարևոր է արդյունքը, ոչ թե գործընթացը», - ասաց նա:
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար