Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին

Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ Մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ տեղի ունեցած համերգային փորձից։ Նա, 22 այլ մենակատարների հետ միասին, մասնակցում է «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնին։ Այն, որ մարզահամերգային համալիրում փորձը շատերի համար է զարմանալի, հասկանալի է։ Հանրությունը շատ լավ հիշում է այն մահճակալները, որոնք տեղադրված էին այնտեղ՝ կորոնավիրուսով հիվանդների համար։ Բայց զարմանքից բացի այս իրադարձությունը մի շարք հարցեր է առաջացնում.

Փառատոնն ու դրա փորձերն ունեն բարոյաէթիկական կողմ. այն ընթացքում երբ մարդիկ զրկված լինելով հիվանդանոցների հասանելիությունից, քանի որ դրանք գերծանրաբեռնված են, հիվանդության և մահի հետ տանն են կռիվ տալիս, համալիրի կահավորանքը փոխվում է համերգայինի։ Արդյո՞ք մենք արդեն հաղթահարել են հիվանդության պիկը, և հիմա կարելի է հանգիստ համերգների մասին մտածել։ Համաճարակային վիճակը Հայաստանում ողբերգական է. միայն այսօր՝ 557 նոր դեպք, 18 մահ։ Մահճակալները բուտաֆորի՞կ էի՞ն, թե՞ շատերի համար փրկության հույս։
Համերգն ու դրա փորձն ունի իրավական կողմ. ո՞րն է պատճառը, որ էլի ի հայտ եկան արտոնյալներ։ Սա պարետի որոշումների կոպտագույն խախտում է։ Վարակի տարածումը կանխելու նպատակով նույնիսկ ավտոմեքենայում միևնույն ընտանիքի անդամները պետք է դիմակով լինեն, հուղարկավորության միջոցառումներին մասնակիցները պետք է խիստ սակավաթիվ լինեն, բացօթյա տարածքում միայնակ առանց դիմակ շրջողները պետք է տուգանվեն, հեռուստահողորդումների մասնակիցները, նույնիսկ բավարար սոցիալական հեռավորության պարագայում պետք է դիմակ կրեն, իսկ մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ հայտնվել է արտոնյալի կարգավիճակում։ Այս դեպքում փաստորեն չի գործում «Կրեք, որ կրենք» գավառական հորդորը։
Չի պահպանվել նաև պարետի մեկ այլ որոշում. Պարետի 21 մայիսի 2020թ. թիվ 81 որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար, և որ վերջիններս 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ընթացքում չեն կարող լքել ծանուցագրում իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրը։ Վստահ չենք, որ Վերոնիկա Ջիոեվան և մյուս՝ ավելի քան երկու տասնյակ մենակատարները, անցել են 14 օրյա ինքնամեկուսացում կամ ծանուցագրում որպես ինքնամեկուսացման վայր նշել են մարզահամերգային համալիրը։
Մարտ ամսից սկսած՝ հայաստանյան բոլոր երաժշտական-ստեղծագործական խմբերը՝ նվագախմբեր, թատերախմբեր, երգչախմբեր, զրկված են ոչ թե պարզապես ելույթներ, այլև՝ տարրական փորձեր անելու հնարավորությունից։ Տասը հոգուց ավել մեկ տեղում հավաքվելու արգելքը տարածվում է նաև այս խմբերի փորձերի վրա։ Բոլոր մշակութային նախաձեռնությունները դեմ են առնում պարետատան դիմադրությանը։ Հազարավոր արտիստներ զրկված են համերգ, ներկայացում, ցուցահանդես անելու որևէ հնարավորությունից։ Եվ այս ֆոնի վրա հերթական անգամ մենք ականատես ենք լինում արտոնյալ պայմաններում գտնվող անձանց միջոցով կազմակերպվող միջոցառումների, տվյալ դեպքում՝ դարձյալ Սերգեյ Սմբատյան։ Ավելին, պարետատունը, կազմակերպիչների անթաքույց խոստովանությամբ, անգամ մասնակցել և ուղղորդել է այս փառատոնի կազմակերպչական աշխատանքները։ Դարձյալ՝ լոբբիստական կապեր, ստվերային պայմանավորվածություններ։ Դարձյալ մշակույթը պտտվում է Սմբատյանների շուրջը, կամ իրենք են բոլոր իշխանությունների օրոք գտնվում մշակույթի առանցքում։

«Իմ Ձայնը» նախագիծ