Չմասնակցե՛լ և չլռե՛լ
Վերջին օրերին մեր երկրում տեղի է ունենում գռեհիկ գործընթաց՝ տարբեր տեսակի հեռախոսային խոսակցությունների ձայնագրում, հրապարակում և տարածում։ Սա անթույլատրելի երևույթ է, որին չարձագանքելը մեզ բոլորիս կդարձնի հանցակից։
1.Վերջին ամսում ծավալվող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ սա առնվազն իշխանության մի թևի, իսկ եթե իշխանության ներսից չլինի արձագանք, ապա գուցե՝ ամբողջ իշխանության գործելաոճն է։ Եվ վերաբերմունքը պետք է լինի համարժեք։
2. Ինչպիսի՞ն պետք է լինի նորմալ մարդու, ընթերցողի արձագանքը և անելիքը տվյալ իրավիճակում. պարզապես չլսել, չդիտել, չկարդալ այդ արտահոսքերը, այդ ձայնագրությունները, այդ ճանապարհով արձանագրել սեփական անհամաձայնությունը և արհամարհանքը ստոր գործելաոճի նկառմամբ։ Այդպիսով՝ անհատական մակարդակում մերժել և չմասնակցել կեղտոտ ակցիային։
3. Ինչպիսի՞ն պետք է լինի քաղհասարակության ինստիտուտների արձագանքը. չլռե՛լ։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, որին պետք է արձագանքի յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, և առաջին հերթին՝ իրավապաշտպան հկ-ներն ու անհատները։ Լռությունն այս պարագայում չի հասկացվում։
Սա քաղաքական նախասիրությունների խնդիր չէ։ Այս ամենը խորացնում է ատելության, զրպարտություններով և մատնություններով լի մթնոլորտը։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար