Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար դատի է տվել գրող-երգիծաբան, իր երկարամյա գործընկեր Վիկտոր Կոկլյուշկինին։ Այս մասին հայտնում է Star Hit ամսագիրը։
Օրերս Վիկտոր Կոկլյուշկինը հարցազրույց է տվել, որում պատմել է, որ մտահոգված է Պետրոսյանի համար, որը, նրա խոսքով, անհետացել է հեռուստաեթերից: Կոկլյուշկինը դա բացատրել է Պետրոսյանի նոր ամուսնությամբ՝ հայտարարելով, որ «Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լիներ հումորիստի կողքին»։
«Նա չի համապատասխանում Պետրոսյանին։ Ելենա Ստեպանենկոյի հետ նրանք 1975 թվականից կողք-կողքի են աշխատել։ Բեմի վրա կողքիդ հուսալի ընկեր է անհրաժեշտ այնպես, ինչպես գեղասահքում․ եթե հանկարծ մարզիկն իր զուգընկերուհու՝ օլիմպիական չեմպիոնուհու փոխարեն մի քանի անգամ ավելի սովորական ու սիրունիկ աղջիկ ընտրի, հաջողության չի հասնի»,- լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Կոկլյուշկինը:
Աղբյուրը հաղորդում է, որ Պետրոսյանը որոշել է պաշտպանել կնոջը և պատասխանատվության ենթարկել Կոկլյուշկինին։ Համապատասխան դիմումն արդեն դատախազություն է փոխանցել արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը:
«Մենք որոշել ենք անպատիժ չթողնել նրա արարքը և պաշտպանել Տատյանային։ Այդ արտահայտությունները միանշանակ վիրավորանքներ են, քանի որ դրանք ուղղված են նրա պատվի ու արժանապատվության նվաստացմանը»,- ասել է Պետրոսյանի ներկայացուցիչը։
Նշվում է, որ եթե դատարանը երգիծաբանին մեղավոր ճանաչի, վերջինս ստիպված կլինի տուգանք վճարել։
Վիկտոր Կոկլյուշկինը երկար ժամանակ եղել է Պետրոսյանի գործընկերը։ Հումորիստները միասին ելույթ են ունեցել բազմաթիվ բեմերում, այդ թվում՝ «Կրիվոյե զերկալո» ծրագրում։
2018 թվականին Եվգենի Պետրոսյանը 33 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Ստեպանենկոյից։ 2019 թվականին Պետրոսյանը ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Ստեպանենկոն բացահայտել է Պետրոսյանի հետ ամուսնալուծության մանրամասները
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը