ԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել անձնակազմ ու ծանր տեխնիկա
ԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել վաշտի ծանր տեխնիկա, այդ թվում տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ։ Ստորաբաժանման անձնակազմը ժամանել էր Էստոնիա անցած ուրբաթ, փոխանցում է ERR–ը։
Տապայում տեղակայված ԱՄՆ 173-րդ օդադեսանտային բրիգադի վաշտը կլքի Էստոնիան փետրվարի երկրորդ կեսին, դրան փոխարինելու կգա 69-րդ զրահային գնդի 1-ին գումարտակի վաշտը։
Վաշտի սպառազինումը ներառում է չորս M1A2 Abrams տանկ ու 15 Bradley մարտական մեքենա։
69-րդ զրահային գունդը ԱՄՆ 4-րդ հետեւակային դիվիզիայի 3-րդ բրիգադի մարտական ստորաբաժանումների կազմում է, որը այս տարվանից տեղակայվելու է ՆԱՏՕ-ի արեւելյան ֆլանգում։
Հուլիսին Վարշավայում անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները որոշել են դաշինքի արեւելյան ֆլանգում տեղակայել չորս միջազգային գումարտակ՝ հազար մարդ թվաքանակով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով