Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (տեսանյութեր)

«Ֆրունզի՛կ, երբեմն այնտեղից հետևի՛ր մեզ, մենք քեզ հիշում ու սիրում ենք»․ Մհեր Մկրտչյանի գործընկերուհին` «Ունայնություն ունայնությանց» (Суета сует) ֆիլմի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալլա Սուրիկովան, այսպես է սկսել իր տեսաուղերձը` շնորհավորելով Մհեր Մկրտչյանի 90-ամյակը։

Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը Մհեր Մկրտչյանի 90-ամյակի առթիվ կապ է հաստատել դերասանի ռուս գործընկերների հետ, որոնք հիշել են հայ մեծանուն արտիստին ու պատմել դեռևս չպատմված հիշողություններ։

Ալլա Սուրիկովան հիշում է, որ «Суета сует» ֆիլմում Ֆրունզիկին դերի համար միանգամից չեն հաստատել։ Ֆիլմի սցենարիստը չէր համակերպվում Ֆրունզիկի հայկական ակցենտի հետ։ Խնդիրը լուծելու համար հեղինակը գրում է հատուկ դրվագ, որը միանգամից փոխում է ամեն ինչ։ «Հիշում եք` ֆիլմում հերոսուհին՝ Գալինա Պոլսկիխը, Ֆրունզիկին ասում է, թե այսքան ժամանակ ապրում ես Մոսկվայում, բայց այդպես էլ չսովորեցիր նորմալ ռուսերեն խոսել։ Ի պատասխան Ֆրունզիկի հերոսն ասում է. «Ռուսաց լեզուն այնքան հարուստ է, իսկ ես աղքատ մարդ եմ»»,- հիշում է Ալլա Սուրիկովան։


Նա պատմում է, որ գործընկերն իրեն մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել։ «Ինչպես օրինակ՝ «ցավդ տանեմ»։ Այժմ աշխարհն այնքան դաժան է, ագրեսիվ և անհանգիստ, երբ մարդը կարողանում է ասել վերցնեմ քո ցավը, շատ մեծ, լուրջ ու կարևոր իմաստ կա այդտեղ։ Իսկապես շնորհավորում եմ հայ ազգին նման տաղանդավոր որդի ունենալու համար»։

Դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Ելենա Դրապեկոն Մհեր Մկրտչյանի հետ նկարահանվել է «Միայնակներին տրվում է հանրակացարան» (Одиноким предоставляется общежитие) ռոմանտիկ կատակերգությունում։ Հիշում է, թե բոլորին որքան էր տպավորում Մհեր Մկրտչյանի ստեղծագործ միտքը։ «Ամեն անգամ ռեժիսորի հետ հանդիպելիս մեր դերերը ներկայացնում էր նորովի, ու մենք դառնում էինք ֆիլմի գլխավոր հերոսները։ Շատ էր աշխատում նաև հագուստների վրա. «Միայնակներին տրվում է հանրակացարան» ֆիլմում մուշտակը հենց ինքն է մտածել, դրանով նա առանձնահատուկ էր»,- հիշում է Դրապեկոն։

 Երևան աշխատանքային այցի ժամանակ Ելենա Դրապեկոն այցելել է Մհեր Մկրտչյանի շիրիմին։ «Մեծ ծաղկեփունջ տարա, կանգնելով Ֆրունզիկի շիրմի առաջ ասացի, որ անցել են տարիներ, բայց Ռուսաստանում և առհասարակ ամբողջ Խորհրդային Միութան տարածքում հիշում են քո բոլոր դերերը, հիշում են քո բարությունն ու հումորը։ Եվ ասացի այն խոսքերը, որ հնչում էին ֆիլմում՝ բալիկ ջան, ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ»,- պատմում է Ելենա Դրապեկոն։

Դերասանուհին հիշում է նաև, որ ամեն անգամ, երբ ֆիլմը ցուցադրում են հեռուստատեսությամբ, պետդումայի միջանցքներում կամ փողոցում մարդիկ մոտենում են իրեն և կրկնում Ֆրունզիկի արդեն թևավոր դարձած խոսքերը. «Утром яичница, вечером яичница, ночью омлет»․