Նույնիսկ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին վարակված է կորոնավիրուսով, չի կարող խանգարել, որ դատական նիստը շարունակվի. Երեմ Սարգսյան
Վերաքննիչ քերական դատարանում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը: Մինչ դատական նիստի մեկնարկը՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք եկել են, որպեսզի դատական նիստը չհետաձգվի. «Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանն այս պահին կորոնավիրուսով վարակված է, չի կարող խանգարել, որ դատական նիստը շարունակվի»:
Փաստաբանի կարծիքով՝ հաշվի առնելով գործի ծավալը, որում առկա է դատախազության բողոքը՝ պաշտպանների մի քանի բողոքներին այսօր ժամանակային առումով հնարավոր չէ ամբողջությամբ անդրադառնալ: Նա ընդգծեց, որ իրենց համոզմամբ պետք է քննության առարկա դառնան մի շարք հանգամանքներ.
«ՀՔԾ-ի քննության մասը, ԱԺ ներկայացրած միջնորդագրի և կալանավորման միջնորդության մեղադրանքի բովանդակությունը կրում են քաղաքական բնույթ, դրա վերաբերյալ մանրամասն վերլուծություններ ունենք ժամանակագրությունով, կարծում ենք, որ այդ փաստարկները պետք է քննության առարկա դառնա: Քանի որ Առաջին ատյանի դատարանը նշել էր, որ այս փուլում քննության ենթական չէ, բայց մեր դիրքորոշմամբ այն պետք է քննվի»,- ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար