Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Առողջապահության նախարարության իրական շարժառիթը ԲԿ ղեկավարներին փոխելն է

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջի 24.06.2020թ. գրառման՝ առողջապահական համակարգը արտակարգ դրության պայմաններում պետք է կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին հայտարարություն են տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի երեք անդամները:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս նպատակով նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակել արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ներդնելու վերաբերյալ:

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։

Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը եւ կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, սակայն այն նախատեսված է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների պայմաններում բուժհաստատությունների աշխատանքի կազմակերպման համար։

Բուժհաստատությունները եւ բուժսպասարկող անձնակազմը ստեղծված իրավիճակում ցուցաբերել եւ ցուցաբերում են բարձր պատասխանատվություն եւ հավատարիմ են իրենց երդմանը, անկախ վարձատրությունից, իսկ վարձատրությունը շատ դեպքերում ուշացվել է կառավարության կողմից։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը չսահմանափակվի միայն բանավոր շնորհակալությամբ եւ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը խրախուսի նաեւ ֆինանսապես, մանավանդ որ համավարակը տարածվում է արդեն չորս ամիս եւ բուժաշխատողները համավարակի դեմ պայքարը սկսել են ավելի շուտ, քան այդ մասին հայտարարել է կառավարությունը եւ ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ:

Վարչապետը իր վերջին ելույթում նշեց, որ Հայաստանը համավարակի տարածման առումով անցել է աշխարհի շատ եւ շատ երկրների: Իսկապես, Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվարկով վարակիրների թվով գտնվում է աշխարհի երկրների վատթարագույն առաջին տասնյակում, իսկ մահացիությունների թվով՝ վատթարագույնն է տարածաշրջանում: Սա կարծես քայքայել է ներկայիս իշխանավորների առանց այն էլ թերի գործառնական հնարավորությունները, սակայն երկրում համավարակի այս խայտառակ բարձիթողի վիճակի համար պատասխանատու կառույցը մտադրություն ունի հիմա էլ ընդլայնել իր գործունեության սահմանները, տարածելով այն երկրի բոլոր առողջապահական հիմնարկների վրա։

Կարելի է ենթադրել, որ նշված գործընթացով նրանք փորձելու են իրականացնել առավել արդյունավետ կառավարում մեկ կետից, սակայն գործող իշխանությունը, որն «հաջողությամբ» տապալել է համավարակի դեմ պայքարը, իրականում հիմա էլ կփորձի իրականացնել սեփականազրկման գործընթացներ առողջապահական համակարգում, արդարացնելով իր լրջագույն բացթողումները ոչ պետական բուժհաստատությունների «վատ» կառավարման հետ: Եվ դա արվում է այն օրերին, երբ մեր առողջապահական համակարգը, բուժհաստատությունները՝ անկախ պատկանելիությունից, քրտնաջան, առանց խնայելու սեփական աշխատակիցների առողջությունը, օրնիբուն պայքարում են համավարակի դեմ:

Մեր կարծիքով, նախարարության իրական շարժառիթը ԲԿ ղեկավարներին փոխելն է։ Մասնավոր բուժհաստատությունները պատրաստակամ են եղել նախարարության հետ համագործակցել, նույնիսկ հայտեր են ներկայացրել, օրինակ՝ Պետական բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, սակայն առողջապահության նախարարությունը հայտերը թողել է անպատախան։ Դա փաստում է, որ ԱՆ նպատակը ոչ թե առողջապահության որակի բարձրացումն է, այլ միայն հաստատություններին եւ հաստապես նրանց կառավարիչներին հսկողության տակ պահելը, յուրատեսակ «վեթինգի» իրականացումը:

Առողջապահության նախարարության այս քայլը առնվազն ի չիք է դարձնում բուժաշխատակիցների անձնուրաց պայքարը: Փորձ է արվելու սեպ խրել արդեն իսկ ձեւավորված բժշկական կոլեկտիվների մեջ՝ նախապատրաստելով նրանց սեփականության հետագա վերաբաշխման գործընթացին: Դրա արդյունքում կլինեն կրճատումներ, որակյալ բուժանձնակազմի արտահոսք, եւ մեծ հավանականություն, մեր լավագույն բուժաշխառայողները իրենց արժանավայել աշխատանք կգտնեն արտագաղթի միջոցով, լրացնելով այլ երկրների բժշկական աշխատողների թափուր հաստիքները:

Իրականում, համավարակի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման համար հարկավոր է համախմբել պրոֆիլային բուժհաստատությունների ուժերը, առանց միանձնյա հսկողության տակ վերցնելու մասնավոր բուժհաստատությունները: Համավարակի զսպման համար անհրաժեշտ է գործարկել նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում եւ բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական եւ առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների եւ կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։ Մինչեւ այժմ, կառավարությունը ձախողել է այս աշխատանքը, եւ մասնավոր բուժհաստատությունների նկատմամբ վերահսկողություն հասատատելը որեւէ կերպ չի բարելավելու իրավիճակը, ինչպես չբարելավեց հեռախոսային զանգերի միջոցով տեղորոշման աղմուկ հանած նախաձեռնությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը, պահանջում ենք ՀՀ կառավարությանը զերծ մնալ նման անհիմն եւ քայքայիչ գործելաոճից՝ զերծ մնալով «կուլալաթափության» գործընթացից, որը թիրախավորում է ամենամարդասիրական ոլորտը: Չքանդել ամեն ինչ, չստեղծելով ոչինչ, բոլոր բնագավառները հերթով վերածելով «Իմ քայլի» կուսակցական ստորաբաժանմուների: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու տեղի ունեցող գործընթացները եւ պատրաստակամ ենք բազմակողմանի աջակցություն տրամադրել բժշկական հանրությանը՝ իրենց օրինական շահերի պաշտպանության հարցում:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներ

«Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյան

«Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Իգոր Զարգարյան

«Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի նախագահ Աշոտ Ղազարյան