Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Փաշինյանի եւ Ալիեւի գնահատականները զարմանալիորեն համընկնում են

Ադրբեջանի Ն զորամասի բացման արարողությունը հարեւան երկրի առաջնորդը որոշեց օգտագործել Նիկոլ Փաշինյանին պատասխանելու համար: Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, եթե այդ երկրի ղեկավարների հետ բանակցությունները չստացվեն:

«Ներկա իշխանություններն ապացուցել են, որ 1998-2018 թվականներին Հայաստանը կառավարած մարդիկ հանցագործներ են, գողեր եւ ավազակներ: Նրանցից շատերը ձերբակալված են»,- ասել է Ալիեւը եւ ավելացրել. «Հայտնի է դարձել, որ նրանց գեներալները գողեր են, նրանք գողացել են զինվորի պահածոն, այնուհետեւ այն վաճառել շուկաներում: Նրանց հերոսները հանցագործներ են, նրանց նախագահները կաշառակեր են: Ներկայիս կառավարությունը բացահայտել է այս ամենը: Մենք առանց այդ էլ գիտեինք ամեն ինչ, բայց այժմ ամբողջ աշխարհն իմացավ այդ մասին: Այսինքն՝ ստացվում է, որ 20 տարի շարունակ այս, այսպես կոչված, անկախ երկիրը ղեկավարում էին ավազակները, կաշառակերները եւ հանցագործները: Ի՞նչ կարելի է անվանել այս երկիր»:

Շատերն այսօր արձանագրեցին, որ մեր պատմության քսանամյա հատվածին, մեր հերոսներին Իլհամ Ալիեւի տված գնահատականները տարօրինակ զուգադիպությամբ նման են Նիկոլ Փաշինյանի նմանատիպ գնահատականներին: Ցավալի է, բայց փաստ:

Նիկոլ Փաշինյանն իր չմտածված կամ գուցե եւ մտածված գործողություններով եւ հայտարարություններով ավելորդ լեզու դրեց մեր հակառակորդ երկրի առաջնորդների բերանում:

Իհարկե, Իլհամ Ալիեւը չի բավարարվել միայն նախկին իշխանություններին տված գնահատականներով: Նա բավական կոշտ է արտահայտվել նաեւ իրեն կիրթ եւ կառուցողական գործընկեր անվանած Փաշինյանին: Նա պարզապես հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է: 

«Ուշադրություն դարձրեք ներկայիս ղեկավարների կենսագրություններին, նայեք, թե ինչ հիմնադրամներում են աշխատել, ումից են գումար վերցրել: Նրանք, ովքեր կազմակերպեցին այս, այսպես կոչված, հեղափոխությունները հետխորհրդային տարածքում, ըստ էության, արյունալի հեղաշրջումները, նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունների հովանավորներն են: Դրանք վերահսկվում էին: Իհարկե, ժողովրդի մեջ ուժեղ ատելություն կար նախկին քրեական իշխանությունների, խունտայի ռեժիմի նկատմամբ: Օգտագործելով այդ ամենը, նրանք ձեռք գցեցին իշխանությունը: Եւ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Դրանից հետո Հայաստանում իշխում է բռնապետությունը: Եւ դա անհերքելի փաստ է: Նրանց մոտ մեկ տարի առաջ ձերբակալված լրագրողը հացադուլ էր հայտարարել մինչեւ վերջ ... եւ մահացավ: Ոչ մի միջազգային կազմակերպություն, լինի դա ԵԽ-ն կամ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը խպտուն չհանեցին: Ինչո՞ւ, քանի որ գիտեն, թե ովքեր են Հայաստանի ներկայիս առաջնորդները»,- ասել է Ալիեւը:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում իշխանությունների քաղաքական հակառակորդները հետապնդվում են, ձերբակալությունները շարունակվում են, եւ իրականացվում են ապօրինի սահմանադրական փոփոխություններ:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրեց այն կետին, որ հարեւան բռնապետական երկրի առաջնորդն արդեն իրեն թույլ է տալիս հայտարարել, որ օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, դատաիրավական ոլորտն ամբողջությամբ կենտրոնացված են մեկ մարդու ձեռքում, որպես մի գործիք: «Միեւնույն ժամանակ Հայաստանում կոռուպցիան,թալանը, կաշառակերությունը եւ կլանային համակարգը զանգվածային բնույթ են կրում: Նրանք հիմա դա հրապարակել են»,- ասել է նա:

Բնականաբար, Ալիեւը չի մոռացել խոսել ծխածոտի մաքսանենգության հետ կապված սկանդալի եւ դրան վարչապետի եւ նրա ընտանիքի ներքաշված լինելու մասին: 

«Այսօր ՀՀ վարչապետը եւ նրա մերձավոր հարազատներն ու շրջապատը վերածվել են կաշառակերության խորհրդանիշի»,- նշել է Ալիեւը:

Անշուշտ, Ալիեւի խոսքն առաջինն ուղղված է ադրբեջանցիներին: Պարզ է, որ նա փորձել է ոգեւորել իր ժողովրդին, բայց նա նաեւ հստակ մեսիջներ է հղել ադրբեջանցի ժողովրդի հետ երկխոսել ցանկացող Փաշինյանին, հասկացնելով, որ ինքն էլ ասելիք ունի հայ ժողովրդին:

Այս ամենը սակայն մտահոգիչ է այնքանով, որ Փաշինյանի եւ Ալիեւի անխոհեմ գործողությունները կարող են հանգեցնել բանակցային գործընթացի տապալման: Երբ փոխադարձ մեղադրանքները անցնում են մի սահմանագիծ, դրանից հետո կլոր սեղանի շուրջ նստելն անչափ բարդ կարող է լինել, իսկ ռազմական գործողություններ հրահրելը՝ հեշտ:

Տարիներ առաջ Ադրբեջանի ղեկավարն իրեն չէր կարող թույլ տալ նման շեշտադրումներով եւ բառապաշարոբ խոսել Հայաստանի մասին: Իսկ երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, հարեւան երկրի ղեկավարների մտքով չէր խախտել հրադադարի ռեժիմը: Տուր առիթ եւ հակառակորդը միանգամից կոգեւորվի: Հիմա այդ առիթն արդեն տվել են: 

Հ.Գ. Մտադիր էի առաջարկել, որ ՀՀ իշխանությունները բարձր մակարդակով պատասխանեն Իլհամ Ալիեւին, եւ ոչ թե բավարարվեն Մակունցի կարգի մեկնաբանություններով, բայց արդեն հետո, երբ հոդվածը հրապարակվել էր, ՀՀ վարչապետի խոսնակը պատասխանեց, բայց ոչ թե Իլհամ Ալիեւին, այլ Իլհամ Ալիեւին պատասխանած Սերժ Սարգսյանին: Ցավոք, սա է մեր տխուր իրականությունը: 

Գեղամ Նազարյան

Top-News.am