Թուրքերը պատրաստվում են վերականգնել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը
Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը։
Նա «Gazete Kars» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այս պահին միայն հիմքերը մնացած կամուրջի վերանորոգման համար Թուրքիայի ցամաքային ճանապարհների Կարսի 18-րդ վարչությունը մրցույթ է կազմակերպում և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։
Արսլանը նշել է, որ Անիի ավերակները իրենց համար շատ կարևոր են, քանի որ 1064 թ․-ին Անին եղել է Ալփարսլան սուլթան 1-ին կանգառը «Անատոլիայում»։
«Անիի կարևոր առանձնահատկություններից մեկը Մետաքսի ճանապարհի վրա գտնվելն է։ Աստծո կամքով ցամաքային ճանապարհների գլխավոր վարչությունը Մետաքսի ճանապարհը եզրափակող ու Հայաստանի ու Թուրքիայի սահմանը գծող Ախուրյանի վրա գտնվող այս պատմական կամուրջը կվերկառուցի այնպես, ինչպես վերաշինել է մյուս պատմական կամուրջները։ Աշխատանքները շուտով կմեկնարկեն» ասել է թուրք պատգամավորը։
Պատգամավորը, սակայն, կամուրջի վերականգնման մասին այլ մանրամասներ չի հաղորդել, հատկապես այն հարցում, թե արդյոք Հայաստանի հետ որևէ համաձայնություն ձեռք բերվել է այդ հարցում, քանի որ կամուրջի 2 հենարաններից (ոտքերից) մեկը գտնվում է Ախուրյանի՝ Հայաստանյան ափին։
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում կամուրջը վերականգնելու մասին տեղեկություններ են շրջանառվել նաև 2010-ին։ Այն ժամանակ հաղորդվում էր նաև, որ Թուրքիայից պատվիրակություն է գործուղվել Հայաստան, որը տեղում համաձայնություն է ձեռք բերել հայկական կողմի հետ այս հարցում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով