Գագիկ Ծառուկյանին առնչվող փաստաթղթերը հրապարակայնացնելու առիթով ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել
Գագիկ Ծառուկյանին առնչվող, քառասուն տարվա վաղեմություն ունեցող քրեական գործի մանրամասները համացանցում տարածելու փաստի առթիվ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամներ, փաստաբաններ Էմին Խաչատրյանը և Սմբատ Մինասյանը հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քննություն իրականցվի, պարզվի մեղավորների շրջանակը և իրավական գնահատական տրվի արարքին:
Չնայած, հասարակությունն արդեն իսկ տեղեկացված է, որ այդ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացման որոշում է կայացրել և հրապարակել, որով պարոն Ծառուկյանն արդարացվել է, բայց կարևոր էր պարզել, թե ինչպե՞ս է այդ փաստաթուղթը, որը հրապարակման ենթակա չէ, հայտնվել երրորդ անձանց մոտ և, առավել ևս, տարածվել համացանցում:
«Մեզ համար հասկանալի չէ, թե քառասուն տարվա վաղեմություն ունեցող այդ դատավճիռը ի՞նչ պայամաններում է հայտնվել համացանցում: Դա պաշտոնատար անձնանց անմիջական միջամտությա՞ն, դիտավորությա՞ն, լիազորությունները չարաշահելո՞ւ, թե՞ իշխանությունների անփութության արդյունք է: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար մենք դիմել էինք, որպեսզի քրեական գործ հարուցվի ՀՀ քր.օր. 144 հոդվածի հատկանիշներով: Այսօր մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է, որով պարոն Ծառուկյանը, անկասկած, պետք է ճանաչվի որպես տուժող, քանի որ համացանցում նրա անձնական կյանքին վերաբերող տվյալներ են հրապարակվել: Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կիրականացնեն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, և կպարզեն, թե ո՞վ է այդ դատավճիռը տարածել համացանցում և արդյո՞ք որևէ պաշտոնատար անձ առնչություն չունի այդ փաստաթղթերը երրորդ անձի մոտ հայտնվելու գործում»,- ասաց Էմին Խաչատրյանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...