Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Սահմանադրական փոփոխությունները՝ անկեղծ օրակարգ. Վահե Հովհաննիսյան

2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, եւ փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2020-ին վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրական փոփոխություններն արդեն միակ «անկեղծ» օրակարգն է։ Նա ավելի քան անկեղծ է իր նպատակներում՝ ունենալ միահեծան իշխանություն։

Թե ինչ է նշանակում 21-րդ դարում, Հարավային Կովկասում, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարեւանությամբ, ռեսուրսներով աղքատ փոքր Հայաստանում ունենալ մեկ մարդու միահեծան իշխանություն, բարդ չէ հասկանալ։

Հունիսի 22-ը Հայաստանի ամենահիշվող օրերից մեկն է դառնալու։ Ինձ մոտ կա տպավորություն, որ հեղինակն ինքն իրականում չի պատկերացնում իր արածի ողջ ծավալը. դրել էր այլ խնդիր, բայց ստանալու է այլ իրականություն։

Արտակարգ դրության պայմաններում, համաճարակի փուլում 24 ժամվա ընթացքում մտածել, որ կարելի է երկրում իրականացնել սահմանադրական փոփոխություննե՞ր. դրա համար իսկապես մեծ ԱՆԿԵՂԾություն է պահանջվում։

Կա տեսակետ, որ կատարվածը սահմանադրական հեղաշրջում է։ Սա իրավական կողմն է, եւ հավանորեն այդպես է։ Կա նաեւ հարցի բարոյական կողմը, եւ այդ տեսանկյունից կատարվածը իրավական դիակապտություն է։

Հայտնի քաղաքական հնարք է՝ օգտվել երկրում առկա բարդ իրավիճակից, տվյալ դեպքում՝ վիրուսի բերած ճգնաժամից, երբ մարդկանց ուշադրության առանցքում համաճարակն է, հիվանդանոցներում գտնվող հարազատները, տեստավորվելու ու դեղորայք ձեռք բերելու սուր հոգսը, սոցիալական-տնտեսական բազմապատկված խնդիրները, եւ իրականացնել քայլեր, որոնք այլ պայմաններում շատ բարդ էր լինելու հիմնավորելը եւ իրագործելը։ «Պետք է հասցնել բոլոր վերքերը միանգամից», խորհուրդ էր տալիս Մաքիավելին, սակայն նա ի նկատի ուներ հակառակորդին, եւ ոչ՝ սեփական երկիրը, որի ֆիզիկական եւ տնտեսական «մարմինն» արդեն խոցված է բազմաթիվ կողմերից, իսկ դու լուրջ հարված ես հասցնում իրավական հիմքերին եւ քաղաքական կայունությանը։

Սա ունենալու է ծանր հետեւանք, սրանում կասկած չկա։ Գինն այս պահին դժվար է հաշվարկել, բայց մի թանկ գին վճարվելու է սրա դիմաց։ Շատ բաներ ապագայում գուցե հնարավոր կլինի շտկել, շատ բաներ՝ ցավոք ոչ։ Փոփոխության հեղինակներն այս պահին խիստ ինքնավստահ են եւ չեն խորշում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառել անգամ իրենց ենթակա պատգամավորների հանդեպ՝ վստահեցնելով նրանց, թե այս ամենն արվում է «վասն հայրենյաց»։ Որ հանկարծ նրանք չսթափվեն ու չհասցնեն հասկանալ, թե իրականում ինչ դեր է իրենց հատկացվել այս ողջ պատմության մեջ։ Ժողովրդի ձայնով իշխանության եկած եւ երկու տարի ժողովրդի անունից խոսող մարդն ընդամենը 89 հոգով իրականացրեց Սահմանադրական փոփոխություն։

Զուտ մարդկայնորեն հետաքրքիր է՝ 89 ձայնը ստացվել է Աում Սինրիկիոյի մոդելո՞վ, թե՞ ազդեցության այլ մեխանիզմների։ Մի օր այդ հարցն անպայման պիտի պարզվի՝ հետագայում երբեք, ոչ մի իշխանության օրոք թույլ չտալու համար։

Հ. Գ.

Զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ հեռու չէ այն պահը, երբ իշխանությունը կկատարի կորոնավիրուսի դեմ պայքարի իր ջախջախիչ քայլը՝ քրեական գործ կհարուցի վիրուսի դեմ։ Պատկերացրեք՝ հանձնարարականի պահը, էմոցիոնալ ֆոնը, իրավապահների պատրաստակամությունը, ՀՔԾ պետի բացատրությունները եւ ԱԱԾ-ի խուզարկությունները հիվանդանոցներում, շտապօգնությունում, վերակենդանացման բաժանմունքներում, Արտուշ Գաբրիելյան - Դանիելյան - Դանիբեկյան շարքի դատավորներից որեւէ մեկի կողմից վիրուսին կալանք տալու պահը, Հ1-ի եւ մի շարք այլ իշխանամերձ լրատվամիջոցների եթերն այդ երեկո, 86 իմքայլական պատգամավորների աջակցության հայտարարությունը։ Այսօրվա Հայաստանում սա միանգամայն հնարավոր է։