«Դեռ քննարկումների փուլում ենք, ոչ մի որոշում չկա, շատ բարդ իրավիճակ է». Աննա Կոստանյանը՝ ՍԴ դիմելու մասին
«Դեռ որոշում չունենք, ԲՀԿ մեր գործընկերների հետ էլ առայժմ բանակցություններ են գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ մինչև հիմա ՍԴ դիմելու որոշում չունեն, նա պատասխանեց, որ հիմնական պատճառը Էդմոն Մարուքյանի հայտարարության մեջ ասվածն է. «Հիմա խորհրդակցություններ ենք անցկացնում տարբեր իրավաբանների հետ՝ կուսակցության ներսում, խմբակցության ներսում, դրա համար վերջնական որոշում այս պահին չկա»:
Ճշտեցինք՝ մտավախություն չունե՞ն, որ մինչև որոշում կայացնեն՝ սահմանված ժամանակը կանցնի:
«Ոչ, ամեն դեպքում, մենք ընթացակարգը պահպանում ենք, չեմ կարծում, որ ուշանալու խնդիր լինի»,- պարզաբանեց նա:
Դիտարկմանը՝ դիմեք ՍԴ, թող ՍԴ-ն որոշի՝ արդյո՞ք իրավունք ունեիք դիմելու, թե՞ ոչ, նա արձագանքեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, դեռ քննարկումների փուլում ենք, ոչ մի որոշում չկա, շատ բարդ իրավիճակ է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար