Կարեն Կարապետյանը վայելում է Սերժ Սարգսյանի լիակատար աջակցությունը
«Ներկայիս կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է մեր և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- այսօր կառավարությունում հայտարարեց Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ամփոփում է Կարեն Կարապետյանի կառավարության մինչեւ օրս կատարած աշխատանքները:
Սերժ Սարգսյանը մի քանի կարևոր կետեր առանձնացրեց, որոնք այս պահին կառավարության օրակարգում են. կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքար, համայքնների խոշորացման ծրագիրը, այդ գործում՝ արդյունավետ կառավարման կարևորությունը։
Սերժ Սարգսյանը կրկին շեշտեց, որ հավատում է, որ այս կառավարությունը կկատարի իր առջև դրված խնդիրները. «Ստեղծագործական մոտեցումներ են անհրաժեշտ՝ կարծրատիպերից դուրս, շարունակենք եռանդով աշխատել, բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- մասնավորապես ասաց Սերժ Սարգսյանը։
Նա պատրաստ էր պատասխանել նաև հարցերի, սակայն հարցեր չհնչեցին։
Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Մեր թիմն իր ծրագրերն իրագործելու է, մենք վճռական ենք տրամադրված»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար