«Եդինայա Ռոսիա»-ում մտահոգված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակով
«Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի նախագահության միջազգային հարցերով հանձնաժողովը մտահոգությամբ է ընդունել տեղեկատվությունն այն դեպքերի մասին, որոնք ներկայում Երեւանում տեղի են ունենում բարեկամական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ։
«2008 թվականից «Եդինայա Ռոսիա» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց միջեւ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը՝ հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավիճակը կլուծվի օրենքին խիստ համապատասխանությամբ, քաղաքական բազմազանության եւ հասարակական գործունեության ազատության հանդեպ հարգանքով:
Մենք ելնում ենք նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի իրականացի ապօրինի մեթոդներով, եւ մեր հայ գործընկերներին մաղթում ենք շուտափույթ դուրս գալ այն հակամարտությունից, որն արձագանք է գտել Հայաստանի սահմաններից դուրս»,- նշվում է հայտարարության մեջ:



















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը