Գլխավոր դատախազը ցանկանում է ազատազրկել Գագիկ Ծառուկյանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Հաշվի առնելով վերջին մի քանի օրվա իրադարձությունները եւ հասարակության ուշադրությունը գրաված հարցերը։ Ուզում եմ ինքս առաջինը հայտարարել, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին. մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, երկրորդը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահը հայտնեց, որ նշված միջնորդությունները մուտք են արվել ԱԺ աշխատակազմ. «Քիչ առաջ ԱԺ խորհուրդը, ինչպես բոլոր հերթական նիստերից առաջ քննարկել է նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգում գրանցումներ և փոփոխություններ կատարելու և այլ հարցեր և հաստատել է այդ նախագծերը։ Մենք վաղվա մեր հերթական նիստում կքննարկենք նաև այս միջնորդագրերը»։
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների այն հայտարարությանը, որ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ԱԺ նախագահն ասաց. «Այդ մասին շատ ասելիք կա։ Ուզում եմ ընդգծել այն աներկբա իրողությունը, որ սա զուտ իրավական գործընթաց է, որը հարուցված եւ նախաձեռնված է շատ վաղուց։ Գիտեք, որ բազմաթիվ գործեր են քննվում նույն գործիչներին առնչվող։ Այդ գործերը տարբեր ժամանակներում են նախաձեռնվել եւ իրենց քննության տարբեր փուլերում են։ Բացառապես իրավական գործընթացի մասին է խոսքը։ Անուշտ, գործընթացը վերաբերում է քաղաքական ֆրակցիայի խմբակցության ղեկավար անձանց եւ այսքանով հասկանալի է, որ քաղաքականացվում է եւ քաղաքական ենթատեքստ է հաղորդվում, բայց գործընթացն իրավական է»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը