Հարյուրավոր ձերբակալվածների մի մասին Մասիսի ու Արմավիրի բաժանմունքներ են տանում․ ոստիկանությունը հայտնում է 100 բերման ենթարկվածի մասին
«Ադեկվադ» միաբանության ձերբակալված անդամների մի մասին Ոստիկանության Մասիս քաղաքի բաժանմունք են տանում: Այս մասին հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել:
«Իմ տեղեկություններով Ադեկվադի ձերբակալված անդամների մի մասին Ոստիկանության Մասիս քաղաքի բաժանմունք են տանում։ Արմավիրում այլևս տեղ չկա։ Աշտարակում էլ, Շենգավիթում էլ ու մնացած տեղերում էլ։ Հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել, իսկ գործընթացը դեռ շարունակվում է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 100-ից ավելի քաղաքացիների բերման ենթարկելու մասին:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ գործողությունները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը