Էջմիածնի խաչի տեղադրումը եւ Նիկոլ Փաշինյանի պատասխանը
Նիկոլ Փաշինյանը երկրի ամենակարեւոր օրերը, տոները, հիշատակի օրերը, կարեւոր իրադարձություններն իր կեղտոտ եւ անհասկանալի գործողություններով փչացնելու մոլուցք ունի: Այսօր բացառություն չկազմեց:
Շատ կարեւոր իրադարձություն էր այսօր, շատ խորհրդանշական: Այսօր վերատեղադրվեց Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը՝ մեր ժողովրդի հույսի եւ հաղթության նշանը: Նորմալ կառավարիչներն այսօր այնտեղ պետք է լինեին: Նորմալ ղեկավարներն այս լավ իրադարձությունները պետք փորձեին դրական հուն մղեին, բայց...
Ինչպես Ազնավուրի հոգեհանգստի օրը մարդկանց տներից հանեց բերեց Ազգային շենքի մոտ հավաքեց, ինչպես մյուս հիշատակի օրերն ու տոները փչացրեց, այդպես էլ այսօր վարվեց: Կիրակի օրով մի անհեթեթ փաստաթուղթ թափահարելով ներխուժեց Գագիկ Ծառուկյանի տուն: Ներխուժեց խուզարկություն անելու:
Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Սա արդեն անբարոյականություն է, երբ հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած նախարար Արսեն Թորոսյանը ոչ թե փորձում է շտկել իրավիճակը, այլ 2012թ. անհեթեթ, անկնիք, անստորագիր փաստաթուղթ է դնում իր ֆեյսբուքյան էջում:
Սա է այս իշխանության պատկերն ու էությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար