Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Միջազգային օգնության և 1+1+1 բանաձևի մասին

Հայաստանում համաճարակի վիճակը հումանիտար աղետի կամ դժոխքի շրջանակներում է։ Բացառապես հստակ ռազմավարության, նոր արդյունավետ կառավարման և միջազգային օգնության շնորհիվ է հնարավոր բեկում մտցնել։ Կառավարությունը սա համառորեն չի ուզում ընդունել։

Մենք դիմել էինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորին, առանձին կոչով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ գիտակցել իրենց առաքելությունը, օգտագործել իրենց հեղինակությունը և պարտադրել կառավարությանը փոխելու հակաճգնաժամային կառավարման ոճը և անհապաղ դիմելու միջազգային օգնության խնդրանքով։ Կառավարության որդեգրած «հպարտության» գինը վճարում ենք մենք, մեր քաղաքացիները իրենց առողջությամբ և կյանքով։

Մենք ուրախ ենք արձանագրել, որ սայլը, վերջապես, տեղից շարժվեց. մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանին։ Մի քանի օրից ՝ հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանի երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Հայաստան կայցելեն բժիշկներ Ֆրանսիայից, Լիտվայից, Ռուսաստանից։ Մասնագետների և թեստերի աջակցության պատրաստակամություն է հայտնել նաև Վրաստանը։

Հանուն արդարության, /անկախ այս կամ այն վիճահարույց օրենքը ստորագրելու կամ չստորագրելու մեր հստակ դիրքորոշման և վերաբերմունքից/, արձանագրում ենք, որ միջազգային օգնության կարևորման և կազմակերպման գործում մեծ դեր ունի նախագահ Ա. Սարգսյանը։ Բացելով փակագծերը՝ նա միակն է, որ պաշտոնապես արձագանքել է մեր կոչին, ամեն ինչում չէ, որ համաձայն է եղել մեզ հետ՝ դնելով հարցադրումներ, որոնք մենք հաշվի չէինք առել. կառավարությունը պետք է ձևակերպի օգնության անհրաժեշտ որակը և ծավալը, միայն այդ դեպքում է հնարավոր գրագետ դիմում միջազգային գործընկերներին։

Ես կուզեի, որ լիներ 88-ի արձագանքը, թեկուզ փաստարկված անհամաձայնությամբ, բայց իրենք իրենց զրկել են այդ իրավունքից։ Մեզ էլ հաճելի չէր ամեն օր բարձրաձայնել խնդիրը, վստահ լինելով, որ բախվելու ենք «նորհայաստանյան պատին»։ Բայց լավ հասկանում ենք դրա գինը՝ մարդկանց կյանքն ու առողջությունը, բազմաթիվ ընտանիքների ճակատագրերը։ Կարևորը գործն է, կարևորը թեկուզ ուշացած և տեղ հասնող միջազգային օգնությունն է, որը կփրկի կյանքեր։

Զուգահեռ կառավարությունը վերահաստատեց կորոնավիրուսի հաղթահարման իր սկզբունքային մոդելը՝ 1+1+1+1 բանաձևը, շեշտելով, որ մինչ այս թե՛ քաղաքացիները, թե՛ կառավարությունը հակահամաճարակային կանոնները չեն պահպանել պատշաճ մակարդակով։ Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց պետք է հստակ պատասխանել, որովհետև սխալի գինը՝ մարդկանց կյանքն ու առողջությունն է։

1+1+1+1-ի մասին. Սիրուն է հնչում, ինչ խոսք, բայց դարձյալ իր մեջ մեծ սխալ ունի, որը դարձյալ կարող է թանկ նստել։ Սխալն այն է, որ 1+1+1+1 բանաձևը գալիս է փոխարինելու կառավարության ոչ էֆեկտիվ աշխատանքին։

Ո՞րն է այդ քաղաքացու, տվյալ դեպքում մեկ կամ պլյուս մեկի մեղավորությունը կամ անելիքը, որ 3-4 օր վատ զգալով, չի կարողանում թեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում է թեստը և դրական պատասխանը ստանում 3-4 օր հետո։ Ընդհանուր առմամբ մոտ 10 օր լինելով հիվանդ՝ նա գնում է աշխատանքի, խանութ և այլն՝ դառնալով մեծ վտանգ շրջապատի համար։ Ո՞րն է այդ քաղաքացու մեղավորությունը, որ կառավարությունը չի կարողացել թեստեր ձեռք բերել, ինչն էլ դարձել է աղետի պատճառներից մեկը։

Ո՞րն է մեկի կամ պլյուս մեկի մեղքը, որ մայիսի 4-ին նրան հայտնում են սահմանափակումների վերացման մասին, և միայն մայիսի 18-ից պահանջում դիմակ կրել։ Ո՞րն է մեկի կամ պլյուս մեկի մեղավորությունը, որ կառավարությունը ողջ ճգնաժամային իրավիճակում անտեսեց, արհամարհեց հանրային գործիչների, առողջապահական ոլորտի և ճգնաժամի կառավարման փորձ ունեցող մասնագետների խորհուրդներն ու կոչերը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»