Ատելություն, սուտ եւ ուրիշ ոչինչ
Կորոնավիրուսային համավարակը եւ հայաստանյան կառավարող ուժի ապաշնորհ գործողությունները շարունակում են ծանր հարված հասցնել ՀՀ քաղաքացիներին եւ Հայաստանի տնտեսությանը: Միաժամանակ կառավարող ուժի առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը չի դադարում մարդկանց կերակրել, մեղմ ասած, ոչ ճիշտ տեղեկություններով եւ պարբերաբար խտացնում է ատելության մթնոլորտը:
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե տպավորություն է, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական կորոնավիրուս: «Եվ սա, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի բացիլի հատկանիշ ունեցող բոլոր նման քաղաքական ու հասարակական ուժերի՝ քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է, եւ կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտից, որովհետեւ նրանք, ըստ էության, այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանը»:
Երկրի թիվ մեկ պաշտոնյան իրավունք չունի այսպես խոսել, իրավունք չունի ատելություն տարածել, սերմանել: Չունի, բայց անում է: Փաշինյանը, որ տապալեց բոլոր ոլորտները, Փաշինյանը, որ ձախողեց հակակորոնավիրուսային պայքարը, իր ընդդիմախոսներին համեմատում է բացիլի հետ եւ երազում նրանց քաղաքական վախճանի մասին: Պարզ է, որ նման առաջնորդը չարիք է երկրի եւ այդ երկրի ժողովրդի համար:
Ատելությունից բացի Փաշինյանը շարունակում է փորձել ժողովրդին կերակրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով: Նա ասում է, թե Հայաստանն իբր կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում ամենալավ ցուցանիշներն արձանագրած երկիրն է, այն դեպքում, որ մենք վատթարագույն երկրների հնգյակում ենք, եթե ոչ առաջինը:
Ատելություն, սուտ, դատարկախոսություն: Այս իրավիճակում ոչ կորոնավիրուսային համավարակը կհաղթահարենք, ոչ էլ երկիրն առաջ կմղենք, չնայած, Փաշինյանի հայտարարություններից երեւում է, որ նա սիրել է կորոնավիրուսը եւ երազում է նրա հետ գրկախառնված մնալ առնվազն մինչեւ մյուս ամառ: Կորոնավիրուսը նա համարում է դաշնակից իր իշխանությունը երկարաձգելու համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը