Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ամեն ուշացրած օր ունի իր գինը

Իշխանական ճամբարից վերջին ամիսների ընթացքում թերևս առաջին անգամ հնչեց համակարգված խոսք՝ համաճարակի թեմայով։

Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որքան գիտեմ հանդիպումը տևել է բավական երկար և անցել է փակ ձևաչափով։

Կարելի է ենթադրել, որ հրատապ քննարկման թեման երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն էր. առողջապահական համակարգի խնդիրները։ Դատելով մասնակիցների կցկտուր հետհանդիպումային ձևակերպումներից և նախագահի խոսքից, լուրջ քննարկման առարկա է դարձել համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը, որի բացակայությունն է նաև այսօրվա աղետի հիմքում։ Աչքի էր ընկնում հանդիպման ձևաչափը՝ առանց սևերի և սպիտակների, առանց քաղաքական կամակորությունների՝ ողջամիտ և ռացիոնալ առաջարկներ գեներացնելու համար։ Հայաստանն ունի առողջապահական համակարգի բարձրակարգ, միջազգային կարգի մասնագետներ, բայց նրանցից ոչ մեկին գործող իշխանությունն առ այս պահը չի դիմել /Հ. Քուշկյան, Ա. Մինասյան, Ա. Բաբլոյան, Ա. Մուրադյան և այլն/։ Զավեշտ է, բայց նրանցից երկուսի հանդեպ նույնիսկ քրեական գործ կա հարուցված։ Հասկանալի է, որ արդյունքն էլ պետք է լիներ սա։ Ա. Սարգսյանի հրավիրած խորհրդակցության հանրությանն ուղղված կարևոր ուղերձներից մեկը հենց սա պետք է լինի։

Երեք ամիս շարունակ ոչ իշխանական համակարգերից հնչել և հնչում են առաջարկներ, խորհուրդներ, զգուշացումներ։ Մենք ունենք կառավարման մեծ փորձ ունեցող գոծիչներ, որոնց խորհդատվությունից օգտվում են այլ պետությունների կառավարություններ, բայց ոչ

Հայաստանի։ Այսքանից հետո պատահական չէ այսպիսի վիճակը երկրում։

Նախագահ Ա. Սարգսյանը փորձում է իրենով լցնել գործադիր իշխանության վակուումը։ Փորձում է հրավիրված մասնագետների մասնագիտական խոսքով փոխհատուցել կառավարական աղբյուրներից չդադարող դատարկախոսությունը։

Ռազմավարություն, էֆեկտիվ կառավարում և գրագետ ձևակերպված աջակցություն։ Սա է իրավիճակը փրկելու բանաձևը։ Այս շղաթայից որևէ մեկի տապալումը կամ հապաղումը ունի գին՝ մեր քաղաքացիների առողջությունը և կյանքը։ Եթե որևէ մեկը հակված է վճարելու այդ գինը, ապա մեր խնդիրն է դա թույլ չտալ. հիմա ամբիցիաների ժամանակը չէ։

Սրանք իսկապես էական խնդիրներ են, քանի որ երբ համավարակին, սոցիալական և իրավական խնդիրներին, արտաքին վտանգներին արձագանքում են քաղաքական անլրջությամբ ու պարզունակությամբ, ցաքուցրիվ և անվստահելի որոշումներով, հստակ ռազմավարությունը օրվա հրամայական է դառնում։

Աջակցության հնարավոր տարբերակը նախագահական ինստիտուտի կողմից՝ կապը ստեղծելու մեջ է՝ դիմելու բազմաթիվ գործընկերներին, որ աջակցեն:

Մի բան, որ չարեց կառավարությունը՝ անտեսելով հանրության բազմաթիվ հայտնի դեմքերի, բազմաթիվ քաղաքացիների կոչը՝ միջազգային հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետություններին և միջազգային կազմակերպություններին։ Հետևանքը՝ մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։ Մինչդեռ, մենք ունենք ռեսուրսները համախմբելու և դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ միջազգային աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու և իրավիճակը փրկելու խնդրին։

Նախագահն ասում է. «Եթե ես փորձել եմ, և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ և ինչպե՞ս։ Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում: Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում... Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք»։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» վերջին փուլում անընդհատ պնդում է միջազգային օգնության անհրաժեշտության հարցում։ Բայց մենք չէինք կարող պատկերացնել, որ գործող կառավարությունը նույնիսկ չունի հաշվարկ և չունի մոտեցում, թե ինչ է պետք Հայաստանին։

Ճանաչելով գործող կառավարության բարքերը վստահ չեմ, որ նույնիսկ այս խորհրդակցությունից հետո կարվի աշխատանք, և խանդը դարձյալ չի դառնա հիմնական մոտիվացիա։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»