Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը. այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ
ԵԿՄ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. կորցրել է գիտակցությունը։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը։
Փաստաբանը հայտնեց, որ այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ։
«Կտրուկ իջել է սրտի զարկերակը։ Կարծում եմ, որ սա Առողջապահության նախարարության անհետեւողականության արդյունքն էր»,- ասաց փաստաբանը եւ նշեց, որ հետագայում հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար