Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Հենց Դուք եք իրավասու փոխել հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին

Այսօր Այլընտրանքային նախագծեր խումբը նամակ է ուղղել ԱԺ “Իմ քայլը” խմբակցության բոլոր 88 պատգամավորներին՝ կոչ անելով՝ գիտակցել իրենց պատմական առաքելությունը և այս դժվար շրջանում կայացնել երկրի համար կարևոր որոշումներ։

«Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավոր,

Մի կողմ ենք դնում քաղաքական տարաձայնությունները, իսկ անձնական խնդիրներ, կարծես թե, երբեք չեն էլ եղել։

Կա այլ՝ մեծ խնդիր, որն ընդհանուր է։

Կառավարության մի քանի ճակատագրական սխալի պատճառով երկիրը հայտնվել է հումանիտար աղետի մեջ (բնորոշումը մերն է), կամ՝ դժոխային վիճակում (բնորոշումը Ն. Փաշինյանինն է)։

Սխալների թվարկումը հիմա արդեն անիմաստ է։ Դրանց մեծ մասին մեր խմբի անդամներն անդրադարձել էին դեռևս մայիսի 6-ին՝ մի շարք այլ, հանրությանը հայտնի գործիչների հետ միասին ստորագրած կոչ-հայտարարության տեքստում։ Մենք, ցավոք, ճիշտ էինք կանխատեսել այսօրվա ընթացքը՝ անհրաժեշտ քայլերը ժամանակին չանելու դեպքում։ Այն ժամանակ կարևոր էր, որ Դուք չլռեիք, արձագանքեիք, առնվազն՝ ներքին քննարկումների ընթացքում վարչապետին առաջարկեիք՝ ուշադիր լինել տարբեր կողմերից հնչեցվող առաջարկների նկատմամբ։ Բայց հիմա դրա մասին խոսելն արդեն ուշ է։ Հիմա վիճակն այլ է։

Վստահ ենք՝ Դուք հոգու խորքում հասկանում եք ողբերգության ծավալները։ Վստահ ենք, որ, ինչպես ցանկացած կիրթ մարդ, այս օրերին Դուք նույնպես կորցրել եք հոգեկան անդորրն ու հանգիստը և մտածում եք ելքերի ու լուծումների մասին։ Դուք էլ եք շատ լավ հասկանում, որ ամեն օրվա հապաղման գինը մարդկային կյանքերն են։

Համավարակի դեմ պայքարում այսօր կա երկու ընդգծված հրամայական.

1. Պետության հակաճգնաժային կառավարում

2. Առողջապահական համակարգի նոր՝ հակաճգնաժամային ռազմավարություն

Եկեք սթափ նայենք։ Այսօրվա մեր մեծագույն խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է ձևավորել միասնական ճակատ, սակայն իշխանությունը բարիկադավորվել է՝ անհասկանալի է, թե ում դեմ։ Այսօր պետք է փոխել համաճարակի դեմ պայքարի ողջ տրամաբանությունը, ողջ մենեջմենթը։ Ցանկացած գործողություն կամ անձ, որը խանգարում է լուծումներ գտնելուն և համաճարակի դեմ ռացիոնալ, գրագետ պայքարին, պետք է անցնի երկրորդ պլան, և առաջնահերթ պետք է դառնան այն գործողությունները կամ անձինք, որոնք կարող են օգուտ տալ և կարևոր դեր խաղալ առողջապահական, ապա նաև՝ սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրների լուծման համատեքտում։

Միասնական ճակատը նշանակում է նաև խնդիրների լուծման միասնական մոտեցում և առաջնահերթությունների հստակ, խելամիտ սանդղակ։

Այս ամենը պետք է արվի շատ արագ։ Հիմա ամբիցիաների ժամանակը չէ։ Հիմա թիմերի, մերոնք-ձերոնքի ժամանակը չէ։ Երկու ուղղությամբ՝ առողջապահական և պետական ռեսուրսների հակաճգնաժամային կառավարման, այլ մոտեցումներ, այլ դեմքեր են պետք։

Դրանց ցանկը մեծ չէ։ Առողջապահական ոլորտում կան նման մենեջմենթի լուրջ փորձ ունեցող անհատներ՝ իրենց արդեն կայացած թիմերով, մասնագետներով։ Նրանցից շատերն այսօր էլ, որպես պրոֆեսիոնալներ, իրենց գործն անում են՝ առանց որևէ պայմանականության, և, եթե ձևավորվի աշխատանքային միասնական ճակատ, վստահաբար՝ կներգրավվեն, կներդնեն իրենց կարողությունները։

Նույնը կարելի է ասել պետական համակարգի, ռեսուրսների, ենթակառուցվածքների հակաճգնաժամային կառավարման մեծ փորձ և պոտենցիալ ունեցող տարբեր անհատների մասին։ Նրանց բոլոր առաջարկները և զգուշացումներն արդեն երկար ժամանակ ցուցադրաբար անտեսվում են։

Տեխնիկական լուծումներ կան, որոնց կառավարությունը չի գնում՝ անհասկանալի պատճառներով։ Բազմիցս հայտարարելով տեստերի, բուժսարքավորումների, բուժանձնակազմի, հիվանդանոցային տեղերի և այլ կարևորագույն համակարգերում դեֆիցիտի մասին՝ կառավարությունը չի դիմում աջակցության համար՝ գործընկեր, բարեկամ պետություններին։

Հայաստանում կան մարդիկ, որոնք անձնական կապերով և սեփական հեղինակությամբ կարող են մեծ խնդիրներ լուծել, Հայաստան բերել ցանկացած աջակցություն։ Դիմեք նրանց՝ համագործակցության համար, ոգևորեք, ներգրավեք, պետք չէ բոլորի մեջ թշնամի տեսնել։

Օր օրի ակնհայտ է դառնում, որ ձեր կողմից ձևավորած կառավարությունը չունի հակաճգնաժամային ռազմավարություն, և իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։

Դուք նախ ինքներդ Ձեզ, հետո՝ վարչապետին, առողջապահության նախարարին, պարետին հարցրեք. սրանից առնվազն տասն օր առաջ արդեն պարզ էր այսօրվա սցենարը, ուրեմն ինչո՞ւ այդ ընթացքում տարբեր շինություններ չվերակազմակերպվեցին՝ որպես ժամանակավոր հիվանդանոցներ, ինչո՞ւ պակասող բուժսարքավորումները որպես շտապ օգնություն չխնդրեցինք միջազգային հանրությունից, ինչո՞ւ շնչառական սարքեր (դրանց շատ տարատեսակներ կան) օր առաջ չկարողացանք բերել։ Մարդիկ են մեռնում՝ առանց բուժօգնություն, խեղդվում են տարրական թթվածնի պակասից։

Եթե Դուք 10 օր առաջ չլռեիք՝ այսօր այլ վիճակ կլիներ, եթե գոնե հիմա չլռեք, հնարավոր կլինի զգալիորեն փոխել վիճակը։ Առաջին ամենադժվար քայլը՝ ինքներդ ձեզ հարցնելն է, թե ինչո՛ւ չեն արվել անհրաժեշտ ակնհայտ գործերը։ Դրանից հետո, առանց վախենալու, այդ հարցերը կկարողանաք տալ վարչապետին։

Դիմում ենք ձեզ մեկ կոչով՝ մի՛ լռեք։ Հենց Դուք եք իրավասու փոխել հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին։ Կարևոր է, որ, որպես երկրի թիվ մեկ կառույցի ներկայացուցիչ, այսօր գիտակցեք Ձեր պատմական դերը, Ձեր պատասխանատվության ողջ չափը և, իրավիճակի պատանդը դառնալու փոխարեն, ստանձնեք որոշումներ կայացնողի և իրավիճակը փոխողի դերը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»