Արդեն ունենք դեպք, երբ բուժօգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. հերթի մեջ 200 մարդ կա. Փաշինյան
Ես ունեմ պարտավորություն ձեր առաջ ասել ամբողջ ճշմարտությունը, որքանով էլ այն դաժան լինի: այսօրվա դրությամբ, հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի երթակվելու իր հերթին: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք կարողանում տեղավորել հիվանդանոցներում:
Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում, ուշացման պատճառը երկակի է. հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին, եւ տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով, եւ արձանագրել ենք այսպիսի առաջին մահը:
Նաեւ երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց ինքը գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ տեղ չլինելու պատճառով»,-ասաց Փաշինյանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում