Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Համավարակը, հասարակությունը և պետությունը

Մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք պատասխանատու վարքագիծ են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Առանց կոչերի, առանց համոզելու։ Նրանք ինքնուրույն տեղեկացված են նորմերից և անվերապահորեն կատարում են պարետատան պահանջները։

Բայց կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, արգելքների ոչ մի նորմ։ Եվ նրանք ռեալ վտանգ են բոլորի համար, այդ թվում՝ զգոն և գրագետ խավի։

Ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր առանց դիմակի 5 հոգով ներխուժում են նեղ վերելակ, խանութում չեն պահպանում հեռավորություն, ընդհատակյա խնջույքներ և տոնախմբություններ են կազմակերպում։ Իսկ դա մասսայաբար է այդպես. Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր։ Չեմ հասկանում նաև «Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, մեզ չի կպնի...» և այլ «գաղափարներ» կրողներին։

Այս շերտի վրա ազդեցություն չի թողնում նաև իշխանության խոսքը, որը վերջին շրջանում խիստ արժեզրկվել է։ Չեն օգնում վարչապետի հորդորները, սպառնալիքները։ Մարդիկ անտեսում են վարչապետի ասածները, եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։ Բայց այս ամենի հետ մեկտեղ այդ մարդկանց անհատական տվյալները համացանցում տարածելը ամենաճիշտ լուծումը չէ։ Նրանց վարքագծի համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Նրանց վարքագիծը շատ հաճախ պայմանավորված է հենց կառավարության տարբեր պատասխանատուների մինչ օրս հնչեցրած իրարամերժ հայտարարություններով։

Մինչ սահմանափակումների թուլացումը կառավարությունը ի թիվս այլ հարցերի՝ դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք և այլն, պետք է ճիշտ հաշվարկեր հատկապես այս շերտի հնարավոր վարքագիծը։ Բայց մենք անցանք սահմանափակումների թուլացման առանց այս հարցերից որևէ մեկին ռացիոնալ լուծում տալու։

Այսօր արդեն լուծումը առանց իրավունքների ոտնահարման, օրենքի շրջանակներում, համավարակի կանխարգելման պահանջները պարտադրելն է այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում։ Այո, պետք չէ վախենալ «պարտադրել» ձևակերպումից։ Հակառակը կլինի պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ և ճակատագիր։

Գլխավոր հարցը

Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը։ Մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Այսօրվա իրականության և վաղվա հեռանկարի համար պետք է ունենալ հստակ ռազմավարություն։ Այդ դեպքում ռեսուրսները արագ կգտնվեն, այդ դեպում՝ պետական համակարգը կսկսի աշխատել, այդ դեպքում՝ յուրաքանչյուր գործի պաըասխանատու կիմանա ինչ է պետք անել և ինչ ժամկետներում, և այդ դեպքում յուրաքանչյուր պաշտոնյա կիմանա իր պատասխանատվության չափը և տապալման համար պատասխանատվության անխուսափելիությունը։ Ամեն ուշացրած օր մեծացնում է հնարավոր հետևանքների գինը՝ վտանգելով մեր կյանքը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»