Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (լուսանկարներ)
Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր հենակետն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետեւանքով ցավալի կորուստներ ունեցանք:
Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:
Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաեւ կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլեւս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար