Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Թոփ-լուրեր

Հայաստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին և պետք է դիմի միջազգային հանրությանը. Վահե Հովհաննիսյան

Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի, սահմանափակումների մեղմացման հետագա հետևանքների, Փաշինյանի՝ իրեն միջոցառումներից նկարներ ուղարկելու կոչի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ: Նա կարծում է, որ մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին, ինչից ելնելով էլ պետք է կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը: «Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր, մենք ուշացնում ենք»,- նշում է նա:

- Պարոն Հովհաննիսյան, օրերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ մլն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակվածների թվով հասնում ենք Իտալիային, երեկ ունեինք վարակման 517, այսօր՝ 515 նոր դեպք, մահերն էլ ավելանում են: Այս ամենն ինչի՞ հետևանք է:

- Այս պահին ամենակարևոր խնդիրն իրավիճակի ճիշտ գնահատումն է։ Հապաղելը նոր, ավելի ծանր իրականության առաջ է մեզ կանգնեցնելու։ Մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին։ Սրանից ելնելով է պետք կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը։ Ի՞նչ են տալիս մեզ այդ համեմատությունները։ Քաղաքացին իր աչքով տեսնում է առկա և ահագնացող իրականությունը, ողբերգությունը բոլորի դռան շեմին է։ Միակ բանն այսօր, որ պահանջվում է կառավարությունից, հումանիտար աղետից դուրս գալու կոնկրետ քայլերն են։ Մնացածը դատարկախոսություն է, որն ունի շատ թանկ գին։

- Ի՞նչ սպասել հետագայում․ չպե՞տք է հետևել նույն Իտալիայի օրինակին և գնալ խիստ սահմանափակումների՝ վիճակը հաղթահարելու համար: Առողջապահական համակարգում կոլափս չի՞ առաջանա։

- Երբ մենք խոսում ենք հումանիտար աղետի մասին, ապա պետք է հասկանանք, որ ամեն օրը, որը գրագետ չի օգտագործվել, հանգեցնելու է ավելի բարդ իրավիճակի։ Հապաղման ամեն օրը ավելի ծանր իրականության հիմքն է դնում։ Ամեն օր հրապարակայնացվում են մարդկանց պատմությունները, ովքեր հիվանդացել են և չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Ըստ էության՝ տապալված են բոլոր օղակները՝ մարդիկ չեն կարողանում թեստ հանձնել, շատ դժվարացել է ԿՏ-ի հնարավորությունը, հիվանդանոցում տեղ գտնելը, բուժում ստանալը։ Աղետն այլ կերպ ինչպե՞ս է լինում։ Հենց այդպես, երբ օրվա ցուցանիշներն անընդհատ վատանում են, և մարդիկ ամեն օր սպասում են կառավարության քայլերին, բայց ստանում են դատարկախոսություն։ Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր։ Մենք ուշացնում ենք։

- Պարոն Հովհաննիսյան, կխնդրեմ նաև անդրադառնաք Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությանը, որով կոչ արեց իրեն միջոցառումներից նկարներ, տեսանյութեր ուղարկել, վարչապետը մի քանի ուղիղ եթերի միջոցառումներ հրապարակեց, ապա հեռացրեց դրանք, դրանցից մեկն այլ երկրում էր, մի լուսանկար էլ հին էր: Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս գործողությունները։

- Անիմաստ է քննարկել այդ գործողությունների էթիկական կողմը, անիմաստ է քննարկել նույնիսկ դրանց հակահամաճարակային նշանակությունը։ Հիմա խոսքը հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության մասին է։ Հիմա վարկանիշի ու սերիալների ժամանակը չէ։ Մի բան ակնհայտ է դառնում՝ այս կառավարությունը կորցրել է կառավարելիությունը։ Երկար ելույթների, բրիֆինգների, ֆեյսբուքյան ակցիաների տակ հասարակությունը չի տեսնում իր հարցերի պատասխանները։ Չմոռանանք, որ հարցերը կյանքի ու մահվան սահմանին են։ Սա անհեթեթ վիճակ է, որ չի կարող երկար շարունակվել։

- Ի՞նչ սխալների արդյունքում մենք հասանք, Ձեր ասած, հումանիտար աղետին։

- Համավարակի դեմ պայքարի բոլոր փուլերում թույլ են տրվել կոպիտ սխալներ, տապալումներ։ Մենք ուշացրեցինք պայքարը, կառավարությունը սկզբնական փուլում լուրջ չվերաբերվեց խնդրին։ Կառավարման վատ որակի պատճառով մենք ունենք այսօրվա ողբերգական վիճակը։ Դա առանձին ու մանրակրկիտ վերլուծության խնդիր է։ Դա աշխատանք է, որ անպայման պետք է արվի՝ հետագայում դրանք երբևէ չկրկնելու համար։

Ես ընդամենը մեկ հարց ունեմ կառավարությանը և նրա ղեկավարին. մայիսի 4-ին սահմանափակումների թուլացումից ինչո՞ւ միայն երկու շաբաթ հետո դրվեց դիմակների պարտադիր կրման պահանջը։ Եթե դուք համարում եք, որ դիմակները խիստ անհրաժեշտ են (և դա այդպես է), ապա ինչո՞ւ հենց մայիսի 4-ից դա չդարձրեցիք խիստ նորմ։ Ձեր կորցրած երկու շաբաթը թանկ գին ունեցավ՝ մարդկային կյանքեր, խեղված ճակատագրեր։ Ու հասարակության որակից ամեն անգամ խոսելուց առաջ պատասխանեք այդ մեկ պարզ հարցին։ Ընդ որում, ձեզ դա զգուշացվել է տարբեր փորձագետների կողմից։ Հրապարակային զգուշացվել է, որ կոպիտ սխալ է՝ առանց նախապատրաստվելու գնալ սահմանափակումների թուլացմանը։ Իհարկե, բոլորն ուզում են խուսափել տնտեսական անկումից, բայց եթե որոշում էր կայացվում՝ բացել տնտեսական գործունեության տարբեր ճյուղեր, ապա պետք է արվեր ամենայն զգուշությամբ և նախապատրաստական լրջագույն միջոցառումներից հետո։ Կառավարությունը գնաց հնչող առաջարկները և պարզ տրամաբանությունը ցուցադրաբար արհամարհելու ճանապարհով։ Իսկ գինը վճարում ենք մենք բոլորս։

- Երբ արդեն երկրի վարչապետն ու ընտանիքն են վարակվել, այս ամենն ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ կլինեն մյուս համակարգերում, ի՞նչ կանխատեսումներ ունեք:

- Ես վերահաստատում եմ իմ և մեր կազմակերպության տեսակետը։ Հայաստանը պետք է դիմի միջազգային օգնության խնդրանքով։ Ցավոք, մենք հասել ենք այն կետին, որ առանց միջազգային օգնության հնարավոր չէ նվազ կորուստներով դուրս գալ։ Կառավարությունը չի գնում դրան՝ համարելով, որ այդ պարագայում կարձանագրվի կառավարության տապալումը։ Շատ կարևոր է հանրային առողջ շրջանակներից, քաղաքացիների կողմից ճնշումները կառավարության վրա՝ դիմել միջազգային օգնության. ժողովուրդը գիտափորձերի առարկա չէ, որ սպասեն- տեսնեն ինչ է լինում։ Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, թեստեր, դեղորայք։ Շտապ։ Խայտառակություն է, որ երկրում թեստեր չկան, երբ ամբողջ աշխարհը շարժվում է թեստավորումների քանակի և տեսակների շեշտակի բարձրացման ճանապարհով։ Միջինը օրական 1000 թեստը նշանակում է մեկ բան՝ տապալել գործը և դառնալ հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ։ Հիմա պետք է կանգնեցնել այս աղետը, ուղղակի փրկել մարդկանց, քաղաքական հետևությունները դրանից հետո կարվեն։