Իսրայելը Հայաստանին առաջարկել է սպառազինություն գնել, սակայն Երեւանը մերժել է
Ժամանակին Իսրայելը Հայաստանին առաջարկել է սպառազինություն գնել, սակայն Երեւանը մերժել է։ Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
Նրա խոսքով՝ Իսրայելն աշխարհում ռազմական սպառազինություն, տեխնիկա մատակարարող երկրների հնգյակում է։
«Մենք դա չենք թաքցնում։ Բաց աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ռազմական արդյունաբերությունը տարեկան վաստակում է շուրջ 5-6 մլրդ դոլար։ Ժամանակին Հայաստանին եւս առաջարկում էին գնել որոշ սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է՝ այն թանկ է եւ մեզ ձեռնտու չէ։ Այդ պատճառով, ինչպես ասում են, գնդակը Հայաստանի կողմում է։ Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք որեւէ բան եք ցանկանում, հարցը միշտ կարող է քննարկվել»,- նշել է Ցինկերը։
Ինչ վերաբերում է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելուն, Կնեսետի նախկին պատգամավորն ասել է. «Կարծում եմ՝ Ձեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն է մատակարարում»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է