Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան
«Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Այս վերնագիրը կարդալուց չզարմանաք: Այո, աննախադեպ է և առանց չակերտների:
Այսօր Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում, հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը: Որոշումը վերաբերում է Հայաստանում գրանցված վեց ընկերություններին:
Ասեմ ավելին, այս հարցով արտահայտվել է նաև ԵՄ տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան, որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա: Էլ ավելին, այս որոշումը ստացել է նաև Եվրոպական խորհրդարանի տրանսպորտի հարցով հանձնաժողովի համաձայնությունը:
Ու չփորձեք կրկին խնդիրը բարդել ավիաընկերությունների վրա: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է:
Ուստի բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ»: Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո..., ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք: Աչքներս լույս»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար