Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Իրականության ոչ ճիշտ ընկալում

Մենք մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրասնիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից։ Այս ուղերձն արդեն իսկ հումանիտար աղետի փաստումն է։

Իտալական սցենարը, սակայն, կարծես արդեն Հայստանում է։ Իտալիայում 1 մլն բնակչի հաշվով վարակվում է 3853 մարդ, իսկ Հայաստանում 3133։ Այս թվերի տարբերությունը շատ քիչ է։ Իտալական սցենարի ահազանգը նաև այն մասին է, որ մենք հատում ենք առողջապահական համակարգի կոլապսի սահմանը, եթե իհարկե արդեն չենք հատել։

Վաղն արդեն ծանր հիվանդները հիվանդանոցներում տեղ չեն ունենալու, բազմաթիվ հիվանդներ զրկվելու են ռեանիմացիոն օգնության հնարավորությունից։

Կառավարությունն, իհարկե, չի ընդունում, որ առայժմ նրա ձեռնարկած քայլերն անարդյունավետ էին, և վարակվածների ու մահացածների այս տագնապալի թվի համար պատասխանատու է հենց ինքը՝ կառավարությունը, ոչ թե հասարակությունը: Բայց մենք արդեն սովոր ենք՝ կառավարությունը տառապում է անսխալականության բարդույթով, և մեղավոր, իհարկե, գտնվում է։ Ըստ վարչապետի նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է։

Սակայն քաղաքացիների լրջության մասին խոսելիս, պետք է արձանագրել, որ եթե կառավարությունը շարունակի պայքարել համաճարակի դեմ այս լրջությամբ, ապա սա մեր պետության համար ողբերգալի աղետ է դառնալու։

Ինչ լրջության մասին կարող է խոսք լինել, երբ վարչապետը, որ երեկոյան ահազանգում է իտալական սցենարի մասին, հաջորդ առավոտյան արդեն խոսում է քաղաքացիների եկամուտների համատարած հայատարարագրման համակարգի ներդրման կարևորության մասին։ Այն պահին, երբ բազմաթիվ քաղաքացիներ սգում են իրենց հարազատների կորուստը, վարչապետը խոսում է այսօրվա հասարակության, մարդկանց օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ։

Այլ երկրներում օրակարգային միակ հարցը համավարակն է, և դրա դեմ պայքարը։ Տարբեր երկրներում սուգ է հայտարարվում կորոնավիրուսի զոհերի հիշատակին՝ Չինաստան, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա։ Մեր օրակարգն ու մեր ռեալ պրոբլեմները կապ չունեն իրար հետ։ Ամենամեծ աղետն այն է, որ իշխանությունների օրակարգում համավարակի խնդիրներն իրենց կարևորությամբ զիջում են այս պահին ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներդրման հարցի կարևորությանը։ Դա նորմալ չէ պետության համար։

Հնարավոր չէ երեկոյան խոսել վրա հասած հումանիտար աղետից, մահերից ու առողջապահական համակարգի կոլապսից, իսկ առավոտյան խոսել ընդհանուր հայտարարագրումից և գույքահարկի բարձրացումից։ Սա իրականության ոչ ճիշտ ընկալման մասին է վկայում։

Այս պահին անհրաժեշտ է իրականացնել հրատապ մեկ-երկու քայլ։ Ես վերահաստատում եմ մեր կազմակերպության դիրքորոշումը.

1. Խստացնել սահմանփակումները,

2. Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, ճգնաժամի կառավարման փորձագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, տեստեր, դեղորայք։

Մնացածը հետո կդառնա քննության առարկա։ Քննության առարկա կդառնա, թե ինչու մայիսի 4-ի սահմանափակումների թուլացման որոշումը իրականացվեց այդքան անպատասխանատու, ինչու չսահմանվեցին հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմաններ՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Ինչու դա չարվեց անհապաղ, այլ միայն 3 շաբաթ ուշացումով, որի գինը եղավ հազարավոր նոր հիվանդները, մեր հայրենակիցների մահերը։

Հիմա օրակարգային միակ հարցը համավարակն է, մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության և կյանքի հարցը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»