Քսան տարի անց կամ նրանց սպանել է վարչախումբը
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծեմ 2000 թե 2001թթ․, երբ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» թերթն իր առաջնորդողում հրապարակել էր վերջին տարիներին մահացած պետական, քաղաքական գործիչների լուսանկարները, մոտավորապես, հետևյալ գրառմամբ․ «Նրանց սպանել է վարչախումբը»։
Ցուցակում, բացի կասկածելի հանգամանքներում սպանված գործիչներ Հենրիկ Խաչատրյանից, Արծրուն Մարգարյանից և այլ գործիչներից, առկա էին նաև սրտի կաթվածից մահացած ՀԿԿ քարտուղար Սերգեյ Բադալյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Էդուարդ Եգորյանի լուսանկարներն ու անունները նույնպես։Վերջերս, արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ, որ իր համար լրագրությունը եղել է հիմնականում քաղաքականություն։ Սրանով, իհարկե «արդարացվում» է վերոնշյալ նախկին «դատապարտումները» գործող իշխանությանը։
Հարց․ եթե Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար, այսօր չլիներ ՀՀ վարչապետ, այլ շարունակեր մնալ որպես քաղաքական գործիչ, քողարկված թերթի խմբագրի դիմակով, ինչպիսի առաջնորդողով այսօր հանդես կգար, իր նպատակին, այն է՝ իշխանության հասնելու համար․
«Հայկական Ժամանակ» թերթը,առաջնորդողում, որպես վարչախմբի կողմից սպանվածներ, ոչ միայն կհրապարակեր Մհեր Եղիազարյանի, Հայկ Հարությունյանի, Գեորգի Կուտոյանի լուսանկարներն ու անունները, այլև կորունավիրուսից մահացած տասնյակ, շուտով հարյուրավոր մահացածների լուսանկարներն ու անուն ազգանունները նույնպես։
Եվ այս դեպքում, թերևս նա ճշմարտությանն ավելի մոտ կլիներ, քան շուրջ քսան տարի առաջ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ