Խորովածը վառեցիք տղերք
Շակալները հարձակվել են Tigran Atanesyan-ի ընտանիքի՝ կնոջ և անչափահաս երեխաների վրա: Չեմ զարմանում, սպասելի էր: Սպասելի է: Բոլորը պետք է պատրաստ լինեն դիմադրություն ցույց տալու: Անցել են այն ժամանակները երբ հանգիստ կարող էինք զբոսնել, հանգստանալ, քնել: Հիմա ուրիշ ժամանակներ են: Հիմա կարող են թոռան հետ զբոսնող պապի վրա հարձակվել և մարսել, կարող են փաստաբանի վրա թքել և մարսել, կարող են բացահայտ հայտարարել պատժիչ ջոկատի ստեղծման մասին և մարսել, կարող են լայվով մարդ պատժել, ստորացնել և մարսել: Կարող են մի դասակ ոտիկաններով մտնել թաղային հեղինակություն համարվող մարդու տուն և ատրճանակը պահել հինգ տարեկան թոռնուհու վրա, հոգեկան սթրեսի ենթարկել և մարսել:
Ծափահարողնե՞ր, որքան ուզեք: Հետևաբար այլ ելք չի մնում. պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր օջախները, մեր կանանց ու երեխաներին: Պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանվելու, քանզի երկիր, որպես այդպիսին այլևս չկա:
Հիմա կասեք դեպք է, եղել է, պետք չի դրանից ողբերգություն սարքել: Ոչ սիրելիներս, փաստաբաններ էլի են ծեծել, ոչ հեռու 90 ականներին: Հիշում ե՞ք, 95-ին, պոնչիկանոցի մոտ դաժան ծեծի ենթարկվեց Ռուբեն Սահակյանը, իսկ գրասենյակում ծեծեցին փաստաբաններ Ժոռա Խաչատրյանին և Համլետ Թադևոսյանին: Բայց այդ տարիներին ընտանիքը թիրախ չէր դառնում: Հիմա, այսինքն՝ «թավշյա» կոչվող հեղափոխությունից հետո, մարդիկ մեր ու մանուկ ուրացել են: Եւ ամենևին կապ չունի ովքեր են կանգնած այս ամենի ետևում:
Երկրում ստեղծված իրավիճակի համար միշտ պատասխանատու է օրվա իշխանությունը, իսկ իշխանությունը, բոլորված մանղալի մոտ կրակն է թեժացնում:
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...