Խրախճանք ժանտախտի ժամանակ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո հյուրասիրություն է տեղի ունեցել, որի լուսանկարները մեծ իրարանցում են առաջացրել համացանցում՝ արժանանալով քննադատությունների։ Բանն այն է, որ լուսանկարներից երեւում է, որ նրանք, ովքեր ժողովրդին սարասափեցնում են կորոնավիրուսով, ասում, որ գուցե ստիպված լինեն մեկ կամ անգամ երկու տարի պարտադրել դիմակների կրումը, ոչ դիմակով են, ոչ ձեռնոցով:
Բայց շատերը ուշադիր չեն նայել լուսանկարին: Ավելին ուշադիր լինելու դեպքում կնկատեք, որ մատուցողները կամ սպասարկող անձնակազմը եւ դիմակով են եւ ձեռնոցներով:
Այսօր արդեն մեզ կերակրում են հերթական սարսափազդու վիճակագրությամբ: Կրկին կորոնավիրուսից մահացածներ, կրկին երեք հարյուրից ավելի վարակակիրներ: Եւ սրա կողքին երեկվա շատ բան ասող լուսանկարը:
Ստացվում է, որ սահմանափակումները, դիմակները, ձեռնոցները շարքայինների համար է, ժողովրդի համար, իսկ տերերին դա պետք չէ: Հիմա հարց՝ մի՞թե կառավարող ուժի ներկայացուցիչները ինքնասպաններ են: Իհարկե, ոչ: Այստեղից հետեւություն՝ նրանք գիտեն, որ կորոնավիրուսը, եթե անգամ գոյություն ունի, ապա վտանգավոր չէ: Հակառակ դեպքում ինքնապաշտպանության բնազդը հաստատ կհաղթեր ցինիզմին եւ կամ այդ խնջույքը չէր լինի կամ կլիներ բոլորովին այլ կերպ:
Այսքանից հետո մնում է, որ ՀՀ քաղաքացին փորձի որոշակի եզրահանգումներ անել, իսկ խնջույքի մասնակիցները շուտով հազար ու մի հեքիաթ են պատմելու, թե ինչու դիմակով եւ ձեռնոցով չեն եղել եւ ինչու էին այդքան քիփ նստած միմյանց կամ ինչու էին բերման ենթարկում ռեստորանի աշխատակիցներին, որոնք պահանջում էին իրենց չզրկել աշխատանքից:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ