Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ցույց մի տվեք ձեր վախերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը դիմեց ոստիկաններին, պնդեց, որ մի քաղաքացի փորձել է իրեն հեծանիվով վրաերթի ենթարկել, ասաց, որ անգամ իրեն հայհոյել են: Ուշադրություն դարձրեք, ոչ թե վրաերթի է ենթարկել:

Իմքայլական պատգամավորի, ընդ որում, միայն նրա ցուցմունքի վրա հիմնվելով ՀՀ քաղաքացի Արթուր Ալեքսանյանին ոչ միայն ձերբակալեցին, այլ կալանավորեցին: Բանականության մեջ այս ամենը դժվար է տեղավորվում, բայց մենք ապրում ենք մի իրականությունում, երբ Արսեն Թորոսյանը, լինելով Առողջապահության նախարար, հայտարարում է, որ չի կատարելու դատարանի պահանջը, քանի որ չի վստահում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք հնչող մեղադրանքներին, իսկ հեծանվորդին պատգամավորի ցուցմունքի հիման վրա կալանավորում են երկու ամսով:

Արթուր Ալեքսանյանի կալանավորումը վկայում է, որ կառավարող ուժը կորցրել է ինքնատիրապետումը եւ վախեցած է: Հակառակ դեպքում ոչ Նիկոլայ Բաղդասարյանը կդիմեր ոստիկանություն, ոչ էլ քրեական գործ կհարուցվեր: Հիմա կառավարող ուժը ցույց է տալիս իր վախերը:   

Արթուր Ալեքսանյանին, ինչպես պնդում են ոլորտի բարձրակարգ մասնագետները, բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել: Ավելին, ՀՀ քաղաքացին այդ անհիմն մեղադրանքով կալանավորված է:

Եւ եթե կառավարությունում կարծում են, որ նման ձերբակալություններով եւ կալանավորումներով կարող են վախի մթնոլորտ ստեղծել, չարաչար սխալվում են: Ավելին, այս քայլերը ցույց է տալիս ոչ միայն ձեր վախերը, այլ արագացնում ձեր վերջնական պարտությունը:

Փորձեք կողքից նայել այս ամենին: Կառավարող ուժի ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պատգամավորը շտապում է ոստիկանություն միայն նրա համար, որ մի հեծանվորդ անցել է իր կողքով եւ հայհոյել այս կամ այն օրինագիծն ընդունելու համար: Չկա եւ ոչ մի վկա, ոստիկանությունը հենվում է բացառապես պատգամավորի ցուցմունքների վրա, իսկ դատարանը նույն ցուցմունքը հիմք ընդունելով մարդուն կալանավորում են: Միայն թույլիկ կառավարող ուժը կգնար նման անհեթեթ քայլի: Սա ակնհայտ է:

Այսպիսով, ՀՀ քաղաքացին ոչ միայն կալանավորվել է, այլ նրան մեղադրում են մի հոդվածով, որով չեն կարող մեղադրել մի շատ պարզ պատճառով. Նիկոլայ Գրիգորյանը իշխանության ներկայացուցիչ չէ եւ չէր կարող հրաման կամ հրահանգ տար ՀՀ որեւէ քաղաքացու: Ավելին, Արթուր Ալեքսանյանը պնդում է, որ բռնություն չի գործադրել:

Արթուր Ալեքսանյանի կալանավորումը վկայում է այն մասին, որ գործ ունենք ինքնավստահությունը կորցրած, խուճապի մեջ գտնվող թույլիկ իշխանության հետ, որն իր կառավարումը երկարաձգելու համար փորձում է վախի մթնոլորտ ձեւավորել եւ կորոնավիրուսային համավարակն օգտագործելով արգելում հավաքների անցկացումը:

Եւ վերջում հարցի բարոյական կողմի մասին: Հետաքրքիր է, թե Նիկոլայ Բաղդասարյանը հաց ուտելիս կամ երբ պառկում է քնելու ի՞նչ է մտածում իր «հերոսական» արարքի մասին:  

Վարդան Մխիթարյան

Top-News.am