«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը
«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
««Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Հայաստանի երկրորդ նախագահը, ի թիվս հեղինակավոր այլ գործիչների, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է` 2009 թվականից։
«Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների եւ նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,- նշել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է՝ տարբեր ոլորտներում իր ունեցած եզակի ակտիվներով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար