Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Գլխապտույտ

Հեղափոխությանը մասնակցում էր ամբողջ ժողովուրդը: Անիմաստ էր թիվ հաշվել։ Հաշիվը կորցրած գնացին Ազգային Ժողովի ընտրությունների: Այնքան ձայն հավաքեցին, որ դրանից այն կողմ էլ հաշիվ չի: Եվ հաշիվը կորցրին անվերադարձ:

Ազգային ժողովը ընտրեց կառավարություն: Կառավարությունը ներկայացրեց ծրագիր: Ընդիմությունը փաստեց՝ «թվեր չկան», «հաշվարկներ չկան»: Կառավարությունն արդարացավ, թե «սա ռազմավարական ծրագիր է, մարտավարական ծրագրերը ներկայացնելուց թվեր էլ կներկայացնենք, հաշվարկներ էլ»: Ու գնաց կորցրած հաշվի հետևից։

Մինչև 2020թ. հոկտեմբեր 10 միլիոն ծառ ենք տնկելու: Իշխանությունները հաշիվը կորցրել են: Փորձենք մենք հաշվել: Ճանապարհների երկու կողմերին, 2մ հեռավորության վրա բարդիներ տնկենք: 1կմ ճանապարհի վրա ամեն կողմից 500 ծառ, ընդամենը 1000: 10 միլիոնը բաժանենք 1000-ի կստանանք 10000կմ՝ Երևանից Վլադիվոստոկ: Ինչ որ մի բան էն չի: Հիմնենք կաղնու, թխկենու, հաճարենու անտառ: Ծառերը պետք է լինեն գոնե 8մ հեռավորության վրա: Մի հեկտարի վրա կլինի մոտ 160 ծառ: 10 միլիոնը բաժանած 160-ի՝ 62500 հեկտար կամ 625 քառակուսի կիլոմետր: Արմավիրից Գյումրի, ուղիղ գծով 70 կմ է: Անտառի 9կմ լայնության դեպքում կունենանք 10 միլիոն ծառ: Դար ու փոսերը չենք հաշվում, քարքարուտներն ու աղուտները չենք հաշվում, 2-3 տարվա խնամքը`ջրել, պարարտացնել, անկենդան տնկիները փոխարինելը, չենք հաշվում: Հաշիվը կորցրել են։

Հեղափոխական պատգամավորը հայտարարում է` նախկին պաշտոնյաներից մեկի առանձնատան արժեքը 300 մլն դոլար է: Դա բավարար է 1 տարի մեր ՊԲ-ն ֆինանսավորելու համար: Թվերը այնպիսին են, որ ընդդիմությունը պապանձվում է, հաշիվը կորցնում:

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկ առանձնատունը հանվել է վաճառքի: Գինը 250 մլն դոլար: Փորձագետները գտնում են, որ գինը արդարացված է: Շքեղ առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի մեկուսացված հատվածում, բարձրունքի վրա; Տանը կա ամեն ինչ, որ կարող է անցնել միլիարդատիրոջ մտքով հանգիստը և զվարճանքը կազմակերպելու համար: Առանձնատունը զարդարում են արվեստի 130 գործ: Տան գնի մեջ է մտնում նաև 30 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պատվերով արտադրված 12 շքեղ ավտոմեքենա, Rolls-Royce, Bugatti, և այլ: Տանիքի վրա կանգած է ուղղաթիռ, մոտակա նավահանգիստում զբոսանավ և այլն ևայլն: Առանձնատունը գնորդ առայժմ չունի: Մինչ այսօր ԱՄՆ-ում վաճառված ամենաթանկ առանձնատան գինը եղել է 100 միլիոն դոլար:

Վաճառքի է հանված նաև ՌԴ ամենաթանկ առանձնատունը: Այն գտնվում է մերձմոսկովյան ամենավարկանիշային շրջանում` Ռուբլյովսկի-Ուսպենսկի մայրուղու մոտակայքում: 19000 քառակուսի մետրանոց կառույցները գտնվում են 3 հեկտար հողամասի վրա: Ունի գոլֆի դաշտ, ծածկի տակ: Օլիմպիական չափսերի` 50 մետրանոց լողավազան: Եվ այլն, և այլն: Գինը 75 միլիոն դոլար: Գնորդ չկա:

Հաշիվը կորցրել են:

Կորոնավիրուսն էլ մի կողմից: Պարետը ԱԺ ամբիոնից հիմնավորում է հատուկ դրությունը երկարաձգելու անհրաժեշտությունը՝ եթե որևէ միջոցառում չձեռնարկեինք առաջին դեպքի արձանագրումից 75-80-րդ օրը միաժամանակյա հիվանդների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսին, Երևան քաղաքում միաժամանակ վարակված կլիներ 110000 մարդ:

Խնդիր միջին դասարանի դպրոցականների համար` որքա՞ն է Երևան քաղաքի բնակչությունը:

Հետագա մոդելավորված թվերը ֆանտաստիկ ֆիլմից էր:

Պարետը, եթե հաշիվը չի կորցրել, իր ելույթը պատրաստելիս կարող է, արդյոք, նման սխալներ թույլ տալ, իհարկե՝ ոչ: Կարող ենք մտածել, որ ելույթը պատրաստել էր առողջապահության նախարարը, ինքն էլ ժամանակ չէր ունեցել անգամ հայացք գցել ելույթին: Բայց ելույթը կարդալուց այդ թվերը իրեն ոչինչ չասացին:

Առողջապահության նախարարը 4-ը ու 14-ը չի տարբերում: Եթե ինքնամեկուսացման համար 14 օր է նախատեսվում, ապա ինչպես է վարչապետը ինքնամեկուսացման 4-րդ օրը անց կացնում կառավարության նիստ: Առողջապահության նախարարը հաշիվը կորցրել է: Մայիսի 2-ին ներկայացնում է իրավիճակը կապված համաճարակի հետ`թոքաբորբ ունեցող 454 հոգի, ծանր վիճակում` 63, ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի: www.worldometers.info/coronavirus/ կայքում կարդում ենք` Հայաստան, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, մայիսի 2-ին 10 հոգի, մայիսի 3-ին 10 հոգի: Որտեղից է տվյալներ ստանում կայքը. ՀՀ առողջապահության նախարարությունից:

Իշխանությունները ևս մեկ ամիս երկարաձգում են արտակարգ դրությունը: Պարետը զեկուցում է` մայիսի 18-ից կաշխատի տրանսպորտը և մետրոն, մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակներ կրելը:

Էս կորցրած հաշիվը մի թաքուն անկյունից ծիծաղում է մեզ վրա: Կորցրածը էլ հետ չես բերի, ասում է ժողովուրդը: Եկեք այս անգամ չհավատանք ժողովրդական ասացվածքին, բոլորս միասին ման գանք, կորցրած հաշիվը գտնենք ու վերադարձնենք իշխանություններին, թե չէ սրա վերջը կլինի անհաշիվ:

Արմեն Ստեփանյան

myvoice.am