Արցախի ղեկավարությանը Նիկոլ Փաշինյանը դարձյալ համարեց ընտրված ներկայացուցիչ
Որ պահին նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, ոչ մի խնդիր չկա, որ դա տեղի ունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա այսպիսի հանգամանք, որ նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուցիոնալ տեղեկատվությունը պետական կառավարման համակարգում առկա է: Համենայնդեպս այն ինֆորմացիան, որի կարիքը ես ունեցել եմ»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակցային ձևաչափին, Փաշինյանն ասաց. «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին էական ու կարևոր ենք համարում, որովհետև չենք պատկերացնում խնդրի լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության:
Խոսվում է այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես դա չի հաջողվել վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց: 22 տարի ամբողջ միջազգային հանրություն աշխատել է այդ պայմաններում: Այդպես եղել է լռելյայն, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ: Մեր պատկերացումն այն է, որ մենք չենք կարող Արցախի հարցը լուծել առանց նրա ընտրված ներկայացուցիչների: Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,-հայտարարեց վարչապետը:
Նա նաև նկատեց, որ նախկինում եղած փաստաթղթերում և հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ