Փաշինյանը վեթինգը համեմատեց խորոված անելու հետ
«Արդյո՞ք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է: Ես մի քանի անգամ ականատես եմ եղել մի քանի փայլուն ծրագրերի, որոնք ուղղակի վիժեցվել են դրանք շատ արագ իրականություն դարձնելու հասկանալի մղման պատճառով: Մենք ունենք նաև շատ արագ իրականացված ու հաջող բարեփոխումներ, որոնք զրոյացվել են»,- առցանց ասուլիսի ժամանակ ասացՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վեթինգի ու այդ մասով դժգոհողների մասին, հայտարարեց, որ բարեփոխումների մասով շատ է խոսվում դրանց տեմպի, արագության մասին։
Փաշինյանը բարեփոխումներ իրականացնելը համեմատեց խորոված անելու հետ՝ նշելով, որ այն պետք է արվի հանդարտ, որպեսզի խորքային լինեն. «Երբ մեր տուն հյուր է գալիս, խորոված անելու խնդիր է լինում: Թեժ կրակ է արվում, այն դրվում է կրակի վրա: Եթե խորովածն արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, ինչի արդյունքում հյուրերը սոված են մնում:
Մեր բարի մղումը չի կշտացնում մեր հյուրերին, նրանք սոված են մնում: Նույնն էլ բարեփոխումների մասով է: Կան տասնյակ բարեփոխումներ, որոնց երեսը լավ է, մեջը՝ հում: Մենք պետք է անենք այնպես, որ մեր ժողովուրդը գոհ լինի, հագեցած զգա այդ բարեփոխումների արդյունքներից»:
Փաշինյանը նշեց, որ անկախ դատական համակարգ են ուզում, ոչ թե՝ խամաճիկային դատարան:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ