Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ինչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ»

Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և անծանոթ քաղաքացու։ Ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչև այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը և որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։

Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաև արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսևորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն։

Միայն այդքանը։

Ընդհանրապես հրապարակային հայրենասիրությունը միշտ զուգահեռ է գնում հիմարության կամ ավանտյուրայի հետ։
Բոլոր թալանչիները և իրենց գործը տապալողները դույլերով են խմել պետականության, կռված տղերքի կենացը։

Իրենց տղաներին ասպիրանտուրայով, բժշկական թղթերով կամ ռուսական անձնագրով բանակից փախցրած ծնողներն արդեն 30 տարի է խմում են Արևմտյան Հայաստանի կենացը ու ասում, որ Լ. Տեր-Պետրոսյանը «վախեցավ ու չթողեց մտնենք Կիրովաբադ»։ Որևէ մեկը կարո՞ղ է կասկածի տակ դնել նրանց հայրենասիրությունը։

Երբ Փաշինյանը Երևանում պատշաճ չդիմավորեց Պուտինին, նրա համախոհները հայրենասիրության մաստեր-կլաս համարեցին դա, ու մի քանի օր սոցցանցերը հեղեղել էին Փաշինյանի և նախկին երեք նախագահների համեմատությամբ, որտեղ, իհարկե, հաղթում էր նա։ Իսկ եթե Փաշինյանը այդ օրը Պուտինին «դիմավորելու կանչեր» Սասուն Միքայելյան - Վահե Ղալումյան տանդեմին, ապա ընդհանրապես կհռչակվեր հայրենասիրության աստված։ Հետո անպատշաճ ճանապարհելը ամենափոքր գինն էր, որ վճարեցինք։ Միշտ զանգվածային հայրենասիրությունը այդպես է լինում։

Քննիչները, դատախազները, դատավորները, որոնք տասնամյակներով ապօրինի քրեական գործեր են սարքել ու դատավճիռներ կայացրել, խեղել մարդկանց ճակատագրեր, հայրենասե՞ր չեն։ Փորձեք նրանց ասել, որ կասկածում եք նրանց հայրենասիրության վրա, փորձեք ասել, որ դրանով քանդել են պետությունը՝ կհոշոտեն։ Ամեն հակաօրինական բան արվում է պետության անունից։

Աննա Դանիբեկյանը, վստահաբար, ինքն իրեն ամեն վայրկյան ներշնչում է, որ մայիսի 8-ին Քոչարյանին բանտում թողնելը պետական մտածողության և հայրենասիրության ակտ էր։

Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու և հակառուսական քարոզ տանող շրջանակները, նույնիսկ հասկանալով, որ դրանով բացում են Հայաստանի դռները թուրք-ադրբեջանական հարձակման համար, մինույն է դա հիմնավորում են հայրենասիրությամբ, և ժողովրդական մի զանգված հաստատ դառնում է նրանց կողմնակիցը։

Բանաձևը շատ պարզ է՝ որքան ուժեղ է հրապարակային հայրենասիրության գաղափարը, այդքան թույլ է պետականությունը։

Մեկ վայրկյան անգամ չկասկածելով պարետատան կամ կառավարության անդամների հայրենասիրության վրա, օգնե՞ց, դա արդյոք, որ հակահամաճարակային պայքարը Հայաստանում չտապալվի՝ ոչ օպերատիվ, ոչ գրագետ քայլերի, անփորձության պատճառով, մեծամտորեն կամ Փաշինյանի պարտադրանքով, այլոց խորհուրդները, առաջարկները չլսելու պատճառով։ Ու մենք ունենք բավական բարդ վիճակ՝ ավելի բարդանալու միտումներով։

Դուք կարծում եք՝ խորհրդարանական մեծամասնությունը, հայտնի 88-ը հայրենասե՞ր չեն կամ գոնե իրենք կասկածու՞մ են իրենց հայրենասիրության վրա։ Լրիվ հակառակը՝ նրանք վստահ են, որ լռում են, հլու հնազանդ ենթարկվում են, անօրինականությունները չտեսնելու-չլսելու են տալիս՝ բացառապես պետության շահից ելնելով։ Իրականում պետությունը ոչ մի կապ չունի։ Խորհրդարանական մեծամասնության հոգեբանությունը պայմանավորված է պարզ, հասարակ, մասնավոր կոմֆորտով։

Ինչո՞ւ ենք մենք խուսափում գրագիտությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը, հումանիզմը, էմպատիան կարևորել ավելի, քան հրապարակային հայրենասիրությունը։ Նվիրումով անել սեփական գործը, լուռ աշխատել սեփական սխալների վրա, կատարելագործվել՝ որպես մասնագետ, հարգել դիմացինի իրավունքները, չվնասել, ծաղկեցնել հայրենիքիդ՝ քեզ բաժին հասած անկյունը. սա՞ չէ արդյոք հայրենասիրությունը։
Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը չասաց. ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ, (ինչն այդպես է) և, կներես եղբայր, բայց դիվանագիտությունը նուրբ գործ է, և ես գիշերվա կեսին, քո միացրած տեսախցիկի առաջ, քեզ ու շատերին հաճելի բաներ ասելով՝ կվնասեմ պետությանը։

Ժամանակն է՝ սկսենք մեծածախ հայրենասիրությունը փոխարինել պետություն և քաղաքացի հասկացություններով, որտեղ հարգի են այլ հատկանիշներ՝ օրինապաշտություն, կրթվածություն, հանդուրժողականություն, առաջադիմություն և այլն։ Եվ այդ դեպքում թե՛ բանակցություններն ավելի հաջող կընթանան, թե՛ համաճարակի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ կդառնա, թե՛ դանիբեկյաններն ու նրանց հրաման տվողները կազատվեն «հայրենասիրական ստրկությունից»։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»