Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրային նշանակության նյութերը ածխացել են մի քանի ժամում․ Դեմոյան
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Ուղղակի կարկամում ու քարանում ես այն իրողությունից, որ երկար տարիների ընթացքում Ազգային գրադարանի կազմած հայ գրքի ու մամուլի կարևորագույն էլեկտրոնային շտեմարանները, այդ թվում Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրային նշանակության նյութերը, ածխացել են մի քանի ժամվա ընթացքում:
Իմ համեստ ներդրումն եմ ունեցել այդ շտեմարանները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հազվագյուտ միավորներով ու իմ անձնական հավաքածուի նյութերի թվայնացված նմուշներով լրացնելու գործում, փորձելով օգտակար լինել այս գործի անխոնջ նվիրյալ ու իմ լավ բարեկամ Tigran Zargaryan-ի ու գրադարանի աշխատակազմի հիրավի տիտանական աշխատանքին...
Ուղղակի չեմ ուզում հավատալ որ, երկար տարիներ զրկված ենք լինելու սկզբնաղբյուրներ ուսումնասիրելու բացառիկ հնարավորությունից, հատկապես հայկական մամուլի ու ցեղասպանության թեմային առնչվող սկզբնաղբյուրների հասանելիությունից...
Ուղղակի խոսք չեմ գտնում...»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով