Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար». Վազգեն Մանուկյան

Հայաստանի նախկին վարչապետ, ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հրապարակված հարցազրույցում պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաև մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին և այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետևանք չի մնալու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արժանի է Ալիևի կողմից շքանշան ստանալու:

Հարց-Պարոն Մանուկյան, մայիսի 13-ին դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների երեք միջնորդությունը, այդ թվում Ձեր և ՀՀ նախկին վարչապետերի և Արցախի նախկին վարչապետի անձնական երաշխավորությամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, սա քաղաքակա՞ն որոշում էր:

Պատասխան-Ցանկացած իրավաբան հասկանում է, որ որևէ իրավական հիմք չկար մերժելու այդ միջնորդությունները, հատկապես այս կորոնավիրուսի վտանգի պայմաններում, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդկանց խափանման միջոցը փոխում են: Հետևաբար, դատավորը՝ որպես իրավաբան, նման որոշում ընդունել չէր կարող: Ի՞նչ ճնշումների է ենթարկվում դատավորը կամ իր ընտանիքի անդամները, չեմ կարող ասել, բայց միանգամայն հասկանալի է, որ այս որոշումն ընդունողը ոչ թե դատավորն էր, այլ Նիկոլ Փաշինյանը:

Հարց է առաջանում՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այդպիսի որոշում ընդունեց:

Առաջին ենթադրությունը վրեժխնդրությունն է: Բայց այս պայմաններում, այսքան ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, այն էլ, իմ կարծիքով, ոչ հիմնավոր գործի համար, վրեժխնդրության նման զգացում ունենալը չարության այնպիսի աստիճան է ենթադրում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում չեմ կարծում: Իհարկե, վրեժխնդրությունը նշանակություն ունի, բայց միայն դրանով բացատրել հնարավոր չէ:

Երկրորդ ենթադրությունը, որ հնարավոր է անել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն զգում է, որ կորցնում է ժողովրդին, առջևում թեժ քաղաքական պայքար է սպասվում, և վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի այդ պայքարի կիզակետում: Դա հիմնավոր չէ, քանի որ կալանքից ազատվելով քաղաքականությամբ զբաղվելու դեպքում նույն րոպեին նրան կարող են նորից կալանավորել՝ մեկնաբանելով որպես խափանման միջոցի փոփոխման պայմանների խախտում:

Երրորդ ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է վերցրել արտաքին ուժերի նկատմամբ, և դա կապված է Արցախի հարցի լուծման հետ: Դա բնական ենթադրություն է, բայց բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաև մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին և այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետևանք չի մնալու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արժանի է Ալիևի կողմից շքանշան ստանալու:

Հարց--Հնարավո՞ր է, որ այդ որոշումը կայացվեց նաև իր կողմնակիցների և իր համակիրների՝ առանց այդ էլ նոսրացող շարքերը պահելու համար:

Պատասխան--Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր զբաղված է իր հոգսերով, և նույնիսկ իր կողմնակիցների մի զգալի մասն արդեն կորցրել է այն զգացումը, որ Ռոբերտ Քոչարյանն անպայման պետք է մնա կալանքի տակ: Ինչ վերաբերոմ է իր ամենամոլի համակիրներին ու կողմնակիցներին, ապա կալանքից ազատելու որոշումը նրանց համար կարող էր հասկանալի լինել այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը վնասակար է հենց իրենց՝ իշխանության համար:

Ամեն դեպքում, այդ որոշումը սև բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, և կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար: