Փաշինյանին անհանգստացնում է, որ մարդիկ չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը
Երեկ նորից արձանագրել ենք կորոնավիրուսի 142 նոր դեպք, վերջին շրջանում ունենք ամեն օր 100-ը գերազանցող դեպքեր, այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացի շոշափելի եւ տեխնիկակազմակերպչական հարցերից ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր. Բանն այն է, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը: Սա ունի հստակ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել եւ դրական է ախտորոշվել: Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ կան մրդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հետո մնալով հիվանդանոցում կամ հյուրանոցում, բացասական ախտորոշմամբ դուրս են գրվել ու մինչ օրս չեն հավատում, որ իրենք որեւէ հիվանդությամբ հիվանդացել են:
Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց իրենք չեն գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ փորձելու են մարդկանց համզել, որոշ դեպքերում պարտադրել, որ կիրառեն անվտանգության կանոնները:
Փաշինյանը նշեց, որ սահմանափակումների շրջանում ինֆեկցիոն հիվանդանոցում 300 տեղերը հնգապատկել են՝ դարձնելով 1500 տեղ, եւ այդ պրոցեսը շարունակվում է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ